Գլխավոր հանձնակատարը հանդիպել է Սանկտ Պետերբուրգի հայ համայնքին

24 Նոյեմբերի 2021

Նոյեմբերի 22-23-ը Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն աշխատանքային այցով Սանկտ Պետերբուրգում և հարակից քաղաքներում էր:

Պուշկին քաղաքում Զարեհ Սինանյանը հանդիպեց հայ համայնքի ղեկավար Վրեժ Մելիքյանի հետ, այնուհետ այցելեց «Ուրարտու» հայկական մեկօրյա վարժարան: Սանկտ Պետերբուրգում Գլխավոր հանձնակատարը եղավ նաև կրթամշակութային մեկ այլ հաստատությունում՝ «Խատուտիկում»:

Հայ իրավաբանների ասոցիացիայի պետերբուրգյան մասնաճյուղի հետ Զարեհ Սինանյանը քննարկեց Հայաստան-սփյուռք գործակցության ներկայիս խնդիրներն ու օրենսդրական խոչընդոտները:

Ամփոփիչ հանդիպում անցկացվեց քաղաքի այլ կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:

Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակ Diaspora High Commissioner's Office