Գլխավոր հանձնակատարն ընդունեց կրթական գործիչ մասնագետների Գերմանիայից
28 Նոյեմբերի 2021
Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն ընդունեց Գերմանիայի Քյոլն քաղաքի Bertha-von-Suttner դպրոցի ներկայացուցիչներին: Դպրոցի տնօրեն Օլաֆ Քյոսթեր Էհլինգի և գերմանահայ Արտակ Ոսկանյանի հետ միասին քննարկվեցին կրթական ոլորտում համագործակցության հեռանկարները: Այս այցն ուղղված էր մասնավորապես Արագածոտնի մարզի Ծաղկաշեն գյուղի դպրոցի և Մեծամորի «Ընտանիք և համայնք» բարեգործական հասարակական կազմակերպության կրթական որակի բարելամվանը: Այնուհետ հյուրերին ընդունեց Գերմանիայի փոխդեսպան Կլաուս Վենդելբերգերը՝ մեր գրասենյակի աշխատակիցներ Այլին Մելքոմյանցի և Գևորգ Մանուչարյանի ուղեկցությամբ:
«Ընտանիք և համայնք» կազմակերպության երաժշտության դասն անցկացրեց Արտակ Ոսկանյանը, որի ընթացքում երեխաները կատարեցին հայերեն և գերմաներեն երգեր: Այնուհետ քննարկվեցին հատուկ կրթություն ուղղությամբ դպրոցի հետ համագործակցության գաղափարները, որոնք թույլ կտան զարգացնել երեխաների սոցիալական հմտությունները: Հատուկ խնամքի այս կենտրոնը հովանավորվում է Թուֆենկյան հիմնադրամի կողմից: Առաջիկա տարվա ընթացքում պլանավորվում է իրականացնել փոխանակման և կրթության բարելավման ծրագրեր: