Գլխավոր հանձնակատարը հանդիպեց Պերմի, Կիրովի և Ուդմուրտիայի հայ համայնքների հետ:
28 Նոյեմբերի 2021
Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի հաջորդ հանդիպումները Պերմ քաղաքի հայ համայնքի հետ էին: Նոյեմբերի 24-25-ը համայնքային ներկայացուցիչների ուղեկցությամբ Գլխավոր հանձնակատարն այցելեց հայկական եկեղեցի և դպրոց:
Այնուհետ տեղի ունեցավ հայ համայնքի և բիզնես ոլորտի ներկայացուցիչների հետ հանդիպումը: Մեր հայրենակիցներին հետաքրքրում էին հայրենադարձությանը, Հայաստանին աջակցությանը և ներդրումներին առնչվող հարցեր: Զարեհ Սինանյանը ներկայացրեց սփյուռքի հանձնակատարների ինստիտուտը, որը հետաքրքրեց ներկաներին: Հարցեր հնչեցին նաև գրասենյակի գործունեության վերաբերյալ: Հանձնակատարն ամփոփիչ զրույց ունեցավ Պերմի հայկական մշակույթի կենտրոնի երիտասարդության հետ:
Զարեհ Սինանյանը Պերմի, Կիրովի և Ուդմուրտիայի հայ համայնքների ակտիվիստների հետ քննարկեց հայրենադարձությանը, սփյուռքում կրթական համակարգերին, ՀՀ քաղաքացիության ստացմանը, գրասենյակի ծրագրերին առնչվող հարցեր: Հանդիպմանը մասնակիցները նշեցին, որ պատրաստ են ցանկացած ձևով աջակցել հայրենիքին: