Սփյուռքահայ կինոգետը միացավ Ազգային կինոկենտրոնի աշխատանքներին
03 Դեկտեմբերի 2021
Ամերիկահայ կինոգետ, փորձագետ Անրի Վարդանովը (Կոլամբիա համալսարան) մեր գրասենյակի «իԳործ» ծրագրի շրջանակներում աշխատանքի անցավ Հայաստանի ազգային կինոկենտրոնում: Ծրագրի ընթացքում առաջին անգամ նման մշակութային համագործակցության հիմք է դրվում:
«իԳործ» ծրագրի ղեկավար Հերմինե Հարությունյանը Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանին ներկայացրեց սփյուռքահայ մասնագետին՝ հույս հայտնելով, որ նա իր հետ կբերի փորձ և նոր մոտեցումներ:
Ի դեպ, Անրի Վարդանովը վերջերս մասնակցել է Երևանում Անրի Վեռնոյի 100-ամյակի շրջանակում անցկացված «Ազգային» կինո՝ համամարդկային ժառանգություն. վերանայման, պահպանության և հանրայնացման խնդիրներ թեմայով եռօրյա գիտաժողովին։ Սփյուռքահայ երիտասարդ մասնագետը գիտաժողովում հանդես է եկել հայկական կինոյում հայրենադարձության թեմային նվիրված ընդարձակ զեկուցմամբ: