Սփյուռքի երիտասարդ դեսպանները պաշտպանում են հայկական շահերը
12 Դեկտեմբերի 2021
Սփյուռքի երիտասարդ դեսպաններն իրենց բնակության երկրներում ոչ միայն կազմակերպում են համայնքային միջոցառումներ, այլև ներդնում են իրենց ջանքները հայկական շահերի պաշտպանության գործում:
Գերմանիայում սփյուռքի երիտասարդ դեսպան Մարի Հունանյանը Բունդեսթագի դիմաց կազմակերպված խաղաղ ցույցի կազմակերպիչներից մեկն էր: Գերմանիայի տարբեր քաղաքների հայերը կոչ հնչեցրին գերմանական իշխանություններին՝ դատապարտելու Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները, միջազգային նորմերի խախտումները և հայ զինծառայողներին գերության մեջ պահելը:
Ֆրանսիայում սփյուռքի երիտասարդ դեսպան Սոնա Սուրեկեն Սունգուլյանը Փարիզում ֆրանսահայերի բողոքի ակցիայի կազմակերպիչներից էր: Ֆրանսահայերը բարձրաձայնում և դատապարտում էին Ադրբեջանի ապօրինի գործողությունները Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ:
Իսպանիայում սփյուռքի երիտասարդ դեսպան Սարգիս Հակոբյանը նույն թեմայի շուրջ հանդիպումներ է ունեցել ինչպես Սենատում, այնպես էլ Կոնգրեսում ընդգրկված կուսակցությունների, մասնավորապես՝ Partido Popular, Podemos, Eh Bildu կուսակցությունների ներկայացուցիչների հետ։