«Սիրում եմ շրջապատված լինել ինձ նման մարդկանցով». Գրեգորի Հակոբյան

17 Դեկտեմբերի 2021

Քսանամյա Գրեգորի Հակոբյանը ծնվել և մեծացել է Վաշինգտոնի Սիեթլ քաղաքում՝ Բաքվից գաղթած հայ ծնողների ընտանիքում։ 1988-ին Սումգայիթի ջարդերից հետևանքով նրա ընտանիքը տեղափոխվել է Հայաստան և հետագայում ԱՄՆ-ում:

Գրեգորին առաջին անգամ Հայաստան է ժամանել 2019 թվականին։ Ոտքն օդանավակայանից դուրս դնելուն պես սիրահարվեց երկրին և խորը կապվածություն զգաց հողին։ Եվս մեկ անգամ Հայաստան եկավ 2021 թվականի գարնանը՝ պատերազմից հետո՝ կամավորական աշխատանք տանելով վիրավոր զինվորների հետ: Իր կամավորության ընթացքում նրան տեղեկացավ Հայաստանի ամերիկյան աամալսարանի մասին, որը դարձավ նրա մշտական հայրենադարձության պատճառը:

Գրեգորիի ծնողները 30 տարի Հայաստանում չեն եղել. ևս մեկ պատճառ, թե ինչու նա նախընտրեց գալ Հայաստան: Հույս ունի, որ ծնողները շուտով կգան հայրենիք՝ այցելելու իրեն: Գրեգորին այժմ ՀԱՀ-ում սովորում է «Քաղաքականություն և կառավարում» ծրագրում և նախատեսում է շարունակել կրթությունը իրավաբանական դպրոցում: Նա կարծում է, որ իրավաբանի կարիերան Հայաստանը հետագա խնդիրներից պաշտպանելու լավագույն միջոցներից մեկն է:

«Սիրում եմ շրջապատված լինել ինձ նման մարդկանցով: Այս երկիրը շատ միատեսակ է և միաժամանակ շատ բազմազան»։

Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակ Diaspora High Commissioner's Office