Միավորելով հայության ամենակարևոր չորս ակտիվները
21 Մարտի 2022
«Միավորել հայության ամենակարևոր չորս ակտիվները՝ գիտելիք, կապեր, մասնագիտական փորձ, նյութական աջակցություն». «ռեԱրմենիա» համագործակցության հարթակը համահայկական գործակցության նոր մոտեցումներով է գործում:
Հարթակի տնօրեն Գևորգ Պողոսյանը և Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը քննարկեցին «ռեԱրմենիա»-ի և գրասենյակի համագործակցության ուղղությունները: Սփյուռքահայ մասնագետների «իԳործ», «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրերի շրջանակներում, մեդիա առաջմղման և այլ ոլորտներում հարթակն ու գրասենյակն արդեն իսկ սկսել են համագործակցությունը:
Գլխավոր հանձնակատարը նշեց, որ «ռեԱրմենիա»-ն՝ որպես նորարարական գործիք, իրապես կարող է լայն տարածում գտնել սփյուռքի համայնքներում։ «Հայկական սփյուռքը մեծ ներուժ ունի՝ գիտական, մասնագիտական, ցանցային, ֆինանսական: Լիահույս եմ, որ այդ ներուժը «ռեԱրմենիա»-ում կգտնի իրացման նոր հնարավորություններ»:
Պայմանավորվածություն ձեռք բերվեց մոտ ժամանակներում հարթակի և գրասենյակի միջև համագործակցության հուշագիր կնքել:
Եթե մինչ այս չգիտեիք «ռեԱրմենիա»-ի մասին, այցելեք հարթակի կայքը՝ https://www.rearmenia.com/hy/: