Հայերենի անվճար դասընթացներ հայրենադարձների համար

21 Մարտի 2022

Հայաստանի Հանրապետության սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը Հայրենադարձության և ինտեգրման կենտրոնի շրջանակներում ուրախ է մեկնարկել հայոց լեզվի անվճար դասընթացներ: 

Այս դասերը կօգնեն վերջին շրջանում հայրենադարձվածներին հաղթահարել լեզվական խոչընդոտները և բարելավել արևելահայերենի իմացությունը: Անվճար պարապմունքները կանցկացվեն շաբաթական 3 անգամ՝ 1 ու կես ժամ տևողությամբ: Դասընթացները կտևեն 2 ամիս: 

Դասընթացները կանցկացվեն սկսնակների, ինչպես միջին և խորացված գիտելիքներ ունեցողների կամ սրևմտահայերենից արևելահայերեն ադապտացիայի կարիք ունեցողերի համար:

Դասընթացներ տեղի կունենան շաբաթական երեք անգամ կառավարական տուն 2, Վազգեն Սարգսյան 3, 9-րդ հարկ հասցեում:

Տարվա ընթացքում դասընթացների անցկացումը կկրի պարբերական բնույթ։ 

Հայտը լրացնելու և մանրամասներն իմանալու համար այցելեք հղմամբ՝ http://diaspora.gov.am/hy/pages/141/armenian_class:

Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակ Diaspora High Commissioner's Office