Հայոց լեզվի անվճար դասընթացներ
Բովանդակություն
Ծրագրի մասին
Հայաստանի Հանրապետության սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը Հայրենադարձության և ինտեգրման կենտրոնի շրջանակներում ուրախ է մեկնարկել հայոց լեզվի անվճար դասընթացներ:
Այս դասերը վերջին շրջանում հայրենադարձվածներին կօգնեն հաղթահարել լեզվական խոչընդոտները և բարելավել արևելահայերենի իմացությունը:
Անվճար պարապմունքները կանցկացվեն շաբաթական 3 անգամ՝ 1 ու կես ժամ տևողությամբ: Դասընթացները կտևեն 3 ամիս: Տեղերը սահմանափակ են։
Դասընթացները կանցկացվեն հետևյալ խմբերով.
- Տարրական արևելահայերեն. նախատեսված է հայոց լեզվին չտիրապետողների կամ սկսնակների համար: Նրանք կսովորեն կարդալ, գրել և խոսել:
- Միջին/խորացված արևելահայերեն. նախատեսված է նրանց համար, որոնք ցանկանում են բարելավել արևելահայերենի կարդալու, գրելու և խոսելու առկա հմտությունները:
- Արևմտահայերենից արևելահայերեն ադապտացիա. նախատեսված է նրանց համար, որոնք ունեն արևմտահայերենի միջինից մինչև խորքային գիտելիքներ, սակայն ցանկանում են իրենց լեզվական գիտելիքները համապատասխանեցնել նաև արևելահայերենին:
Հասցեն՝ Կառավարական տուն 2, Վազգեն Սարգսյան 3, 9-րդ հարկ:
Տարվա ընթացքում դասընթացների անցկացումը կկրի պարբերական բնույթ։
Դիմում
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի «Հայրենդարձության և ինտեգրման կենտրոն» ծրագրի շրջանակներում իրականացվող հայոց լեզվի անվճար դասընթացների 2023 թվականի 3-րդ փուլի հայտագրումը պաշտոնապես մեկնարկել է։ Ծրագրի 1-ին և 2-րդ փուլերի դասընթացներին ընդհանուր մասնակցություն է ունեցել շուրջ 140 հայրենադարձ։
Եթե ցանկանում եք մասնակցել դասընթացներին, ապա անցեք հետևյալ հղումներով և գրանցվեք մինչև հունիսի 16-ը ներառյալ։
Հայտը հայերեն կամ անգլերեն լրացնելու համար սեղմեք այստեղ:
Հայտը հայերեն կամ ռուսերեն լրացնելու համար սեղմեք այստեղ:
Կոնտակտային տվյալներ
Եթե ունեք հարցեր կամ անհրաժեշտ է լրացուցիչ տեղեկատվություն, դիմեք՝
ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակ
Հասցե՝ ՀՀ, Երևան 0010, Վազգեն Սարգսյան 3
Էլ. հասցե՝ diaspora@gov.am