Գլխավոր հանձնակատարն ընդունեց Ջորջ Հակոբյանին
22 Մարտի 2022
Գլխավոր հանձնակատարն ընդունեց Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնաճյուղի պատասխանատու Ջորջ Հակոբյանին:
«Մեր դռները միշտ բաց են Ձեր և Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության առաջ: Ողջունում ու բարձր եմ գնահատում կուսակցության պետականամետ դիրքորոշումը, քանի որ պետությունից առավել բարձր արժեք գոյություն չունի»,-նշեց Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը: Նա նաև ընդգծեց, որ կուսակցության օրակարգը միասնականության օրակարգն է, ինչը մեզ այսօր պետք է և՛ հայրենիքում, և՛ սփյուռքում:
Ջորջ Հակոբյանն իր հերթին ընդգծեց, որ Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցությունը պատրաստ է աջակցել Հայաստանին, լինել հուսալի գործընկեր նաև սփյուռքում, շարունակել խորացնել ու զարգացնել արդյունավետ հարաբերություններ: «Սա իմ և ՍԴՀԿ բոլոր մասնաճյուղերի կամքն ու պատրաստակամությունն է»,-ընդգծեց պարոն Հակոբյանը:
Քննարկվեցին Հայաստան-սփյուռք գործակցությանը, սփյուռքի մասնագիտական ներուժի ներգրավմանը, գրասենյակի գործառույթներին առնչվող հարցեր: