ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ «ԻԳՈՐԾ»-ԱԿԱՆՆԵՐԸ

19 Մարտի 2022

իԳործ» 2021 ծրագրի մասնագետները հաճախ թիմային աշխատանք են կատարում նույն պետական հաստատությունում։ Օրինակ՝ նման կառույց է Երևանի քաղաքապետարանը։

Շվեյցարիայից Լիլիթ Հարությունյանը, մոտ 12 տարի աշխատելով Եվրոպայի հայտնի ճարտարապետական ընկերություններում, այժմ Հայաստանում աշխատում է քաղաքաշինական նախագծերի ուղղությամբ։ Մայրաքաղաքի արտաքին տեսքը բարելավելու վրա է աշխատում նաև Բելգիայից Նունե Հարությունյանը: Նա մասնագիտացած է ճարտարապետական ձևավորման ոլորտում։ Ռուսաստանահայ Վահան Մկրտչյանը վերադարձել է հայրենիք՝ երիտասարդների հետ աշխատելու և իր գիտելիքները փոխանցելու համար։

Ցանկանու՞մ եք մեկ տարի ապրել Հայաստանում և աշխատել պետական համակարգում։ Սփյուռքահայ մասնագետների «իԳործ» ծրագրին մասնակցելու հայտ կարող եք ներկայացնել մինչև ապրիլի 30-ը՝ http://diaspora.gov.am/hy/programs/25/fellowship։

Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակ Diaspora High Commissioner's Office