Շվեյցարիահայ գործարարները հանդիպեցին Գլխավոր հանձնակատարին

18 Ապրիլի 2022

Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն ապրիլի 18-ին հանդիպեց «Fondation Alliance Arménienne de Genève» կազմակերպության նախագահ, շվեցարահայ գործարար և բարերար Վահե Գաբրաշի և կազմակերպության հոգաբարձուների խորհրդի անդամների հետ։

«Fondation Alliance Arménienne de Genève» կազմակերպության նախագահ Վահե Գաբրաշը ներկայացրեց Երևանում, Գյումրիում, Տաշիրում  և Արցախում հիմնադրամի կողից իրականացրած բարեգործական  նախաձեռնությունները: «Պատրաստ ենք աջակցել նաև գրասենյակի ծրագրերին, եթե նման անհրաժեշտություն առաջանա»,-նշեց Վահե Գաբրաշը: 

 

Ողջունելով հյուրերին՝ Գլխավոր հանձնակատարը կարևորեց այս ծանր իրավիճակում սփյուռքի գործարարների և բարեգործների կողմից հայրենիքին ցուցաբերվող շարունակական աջակցությունը: Զարեհ Սինանյանը ներկայացրեց նաև գրասենյակի ծրագրերը՝ հատկապես կարևորելով ՀՀ պետական համակարգում սփյուռքահայ մասնագետների ներգրավվածության ընդլայնումը:

Հանդիպման ավարտին կողմերը համագործակցությունը շարունակելու և խորացնելու  պատրաստակամություն հայտնեցին:

Հավելենք, որ «Fondation Alliance Arménienne de Genève» հիմնադրամը ստեղծվել է 1994 թվականին: Հիմնադրամի  հիմնական նպատակը աշխարհասփյուռ հայությանը աջակցություն և օգնություն ցուցաբերելը, հայրենիքին սատար կանգնելն է:

Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակ Diaspora High Commissioner's Office