Զարեհ Սինանյանն ընդունեց Հրաչյա Բոյաջյանին
19 Ապրիլի 2022
Գլխավոր հանձնակատարն ընդունեց Լեհաստանում ՀՀ պատվավոր հյուպատոս Հրաչյա Բոյաջյանին (հյուպատոսական շրջան՝ Վերին Սիլեզիայի նահանգ, նստավայրը՝ քաղաք Զաբժե)։ Վերջինս ներկայացրեց մայիսին Լեհաստանում Պատվո հյուպատոսարանի բացման ուղղությամբ իրականացվող միջոցառումները և առաջիկա նախաձեռնությունները:
Լեհաստանի հայոց թեմի ձևավորման 655-ամյակին ընդառաջ, օգտվելով Մատենադարանի, Էջմիածնի գրապահոցների և ԵՊՀ արխիվներում գտնվող նյութերից՝ պատվավոր հյուպատոսի և Արցախի թեմի ջանքերով ստեղվծել է մի գիրք, որը ներկայացնում է լեհահայ համայնքը և Հայ Առաքելական եկեղեցին 11-17-րդ դարերում։ Ծրագրերից մյուսը կաթոլիկական եկեղեցու առաջնորդ Հովհաննես Պողոս 2-րդ Պապի հայանպաստ գործունեության և հայ-լեհական դարավոր բարեկամության, ինչպես նաև Լեհաստանի և Հայաստանի դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակին նվիրված խաչքարի կամ հուշարձանի տեղադրումն է։
Գլխավոր հանձնակատարը ողջունեց Պատվավոր հյուպատոսի նախաձեռնությունները։ Իր հերթին Զարեհ Սինանյանը հետաքրքրվեց Ուկրաինայում տեղի ունեցող պատերազմի հետևանքով Լեհաստան տեղափոխված հայերի իրավիճակով։
Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց նաև Լեհաստանի կրթական, մշակությային, քաղաքական, գրական և գիտական կյանքում տարբեր ժամանակներում հայերի թողած հոգևոր և նյութական արժեքներին:
Հանդիպման ավարտին Գլխավոր հանձնակատարը կրկին շնորհավորեց Հրաչյա Բոյաջյանին պաշտոնի նշանակման առիթով և համագործակցության պատրաստակամություն հայտնեց։