Իռլանդական սփյուռքի հետ աշխատանքի փորձը ներկայացվեց Գլխավոր հանձնակատարին
22 Ապրիլի 2022
ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն ապրիլի 21-ին հանդիպեց Իռլանդիայի սփյուռքի ազգային կազմակերպության նախագահ Մայք Ֆերիքին։ Հյուրը ներկայացրեց կազմակերպության գործունեությունը, որի նպատակն է իռլանդական սփյուռքին ներգրավել հայրենիքի մշակութային, կրթական, գիտական կյանքում։
Գլխավոր հանձնակատարը կարևորեց կազմակերպության ծրագրերը և ներկայացրեց հայկական սփյուռքի հետ աշխատանքի ՀՀ պետական մոտեցումները: Զարեհ Սինանյանը խոսեց նաև գրասենյակի ծրագրերի մասին, մասնավորապես կարևորեց Հայաստանի պետական համակարգում սփյուռքահայ մասնագետների «իԳործ» ծրագրի ներդրումը:
Մայք Ֆերիքը հավելեց, որ իռալանդացի և հայ ազգերն ունեն ընդհանուր շատ գծեր. պահպանում են ազգային մշակույթը, ավանդությունները և պատմությունը։ Նա նաև գրասենյակի ծրագրերի շրջանակներում համագործակցության պատրաստակամություն հայտնեց։