Հանդիպում Ֆրանսահայերի խորհրդի նախագահ Դանիել Քյուրքջյանի հետ

26 Ապրիլի 2022

Ապրիլի 25-ին  Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարն ընդունեց Ֆրանսահայերի խորհրդի նախագահ, Գրանթ Թորնթոն Հայաստան ընկերության պատվավոր նախագահ Դանիել Քյուրքջյանին:

Հանդիպման առանցում էին հայրենքի զարգացման գործում Ֆրանսիայի հայ համայնքի կարևոր դերն և մեծ ներուժը: «Ֆրանսահայությունը բազմիցս գործով ապացուցել է իր նվիրումը Հայաստանին և Արցախին: Վստահ եմ, որ համայնքի հետ ավելի ամուր համագործակցության դեպքում նոր արդյունքներ կունենանք»,-նշեց Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը: Նա նաև շնորհակալություն հայտնեց հյուրին փետրվարին Ֆրանսիա կատարած այցի ընթացքում ցուցաբերած ջերմ ընդունելության և առողջ միջավայրում կազմակերպված հանդիպումների համար:

Զարեհ Սինանյանն այնուհետ ներկայացրեց գրասենյակի ծրագրերը և շեշտեց Ֆրանսիայի առնվազն 3-ից 4-ը խոշոր քաղաքներում Սփյուռքի երիտասարդ դեսպանների առկայության անհրաժեշտությունը:
Հանդիպման ընթացում խոսվեց նաև սեպտեմբերին կայանալիք համահայկական համաժողովի աշխատանքների մասին։ Իր հերթին Դանիել Քուրքջյանը հավելեց, որ համաժողովը երկխոսության  հնարավորություն  և հարթակ է  սփյուռքի այն ներկայացուցիչների համար, ովքեր հետաքրքված և անհանգստացած են Հայաստանի ներկայով և  ապագայով: Ֆրանսահայ գործիչը պատրաստակամություն հայտնեց ակտիվ մասնակցություն ունենալ համաժողովի աշխատանքներին:

Հանդիպաման ավարտին պայմանավորվածություն ձեռք բերվեց փոխադարձաբար շարունակելու և ամրապնդրելու գործընկերային հարաբերությունները:

Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակ Diaspora High Commissioner's Office