Զարեհ Սինանյանն ավարտել է այցը Սիրիա

08 Մայիսի 2022

Շարունակվում է Գլխավոր հանձնակատարի այցը Սիրիա

Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսությունում Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպումներ է ունեցել տեղի հայկական համայնքային, հոգևոր (Հայ առաքելական, Կաթողիկե, Ավետրանչական), բարեգործական կազմակերպությունների (ՀԲԸՄ, Ջինիշյան, Կարագյոզյան), ավանդական կուսակցությունների (ՍԴՀԿ, ՌԱԿ), Սիրիայի խորհրդարանի Հայաստան-Սիրիա պատգամավորական բարեկամական խմբի նախագահ Լյուսի Իսկենյանի, Քեսապի քաղաքապետ Վազգեն Չափարյանի և հայ համայնքի այլ ներկայացուցիչների հետ:

Գլխավոր հանձնակատարը շնորհակալություն է հայտնել բոլոր համայնքային կազմակերպություններին, կառույցներին և ներկայացուցիչների հայկական սփյուռքի սրտերից մեկը՝ Սիրիայի հայ համայնքն այս դժվարի ժամանակներում կենսունակ պահելու համար:

Համայնքի ներկայացուցիչներն ընդգծել են, որ Գլխավոր հանձնակատարի այցը երկար սպասված էր և համատեղ աշխատանքի պատրաստակամություն են հայտնել:

Զարեհ Սինանյանը պատասխանել է բոլոր հարցերին, որոնք վերաբերել են Հայաստանի և Արցախի խնդիրներին, հայրենադարձությանը, հայապահպանությանը և այլ թեմաների:

Գլխավոր հանձնակատարը և Սիրիայում ՀՀ դեսպանն այցելել են Հալեպում հումանիտար առաքելություն իրականացնող ՀՀ  մասնագետների տեղակայման վայր՝ շփվելով հրամանատարության և մասնագետների հետ, ծանոթանալով առաքելության գործունեությանն ու առօրյային։ Հատկապես մեծ է մեր սակրավորների և բժիշկների աշխատանքը, ովքեր ականազերծել են շուրջ 1 մլն քառակուսի մետր տարածք, 24 տոննա դեղորայքի, հարյուրավոր կլինիկա-լաբորատոր ու վիրահատական աջակցություն են ցուցաբերել, վայելում են համայնքի հպարտությունը ու գնահատված են տեղի իշխանությունների կողմից։

Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակ Diaspora High Commissioner's Office