Համագործակցել հետազոտությունների, կրթության և քաղաքականության ոլորտներում
14 Հունիսի 2022
ԱՄՆ այցի շրջանակներում Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը այցելել է Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանի Promise Armenian Institute: Այն հիմնադրվել է 2019 թվականին և որպես կենտրոն է ծառայում հայագիտության վերաբերյալ համաշխարհային մակարդակի հետազոտությունների և դասավանդման, միջառարկայական հետազոտությունների և հանրային ազդեցության ծրագրերի համակարգման համար:
Հանդիպման ընթացքում քննարկվել է Հայաստանի պետական կառավարման համակարգում սփյուռքի անմիջական ներգրավվածության կարևորությունը։ Որպես լավագույն փորձ է դիտարկվել բժիշկ Շանթ Շեխերդիմյանի օրինակը, ով, լինելով Promise Armenian Institute-ի առողջապահության զարգացման գծով տնօրեն, անցած տարի նշանակվել է ՀՀ առողջապահության նախարարության ավագ խորհրդական: