Այցելություն կրթամշակութային հաստատություններ
15 Հունիսի 2022
Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը Լոս Անջելեսում այցելել է «Նարեկ» կրթական հիմնադրամի մանկապարտեզ և շաբաթօրյա դպրոց։ Հաստատությունները ամերիկահայ երեխաներին ոչ միայն սովորեցնում են հայոց լեզու, այլև նրանց կապում են հայրենիքին և հայկական թեմաներին: Գլխավոր հանձնակատարի դուստրը ևս հայերեն գրել և կարդալ սովորել «Նարեկ»-ում:
Այնուհետ Զարեհ Սինանյանն այցելել է նաև «Լարք» երաժշտական ընկերություն, որը Լոս Անջելեսի հայ համայնքի համար ծառայում է որպես երաժշտական և մշակութային կենտրոն: «Լարք»-ի ներկայացուցիչները հանձնակատարին ներկայացրել են իրենց գործունեությունը, կորոնավիրուսային համավարակի ազդեցությունը և կենտրոնի տարածքի ընդլայնման ծրագիրը:
Զարեհ Սինանյանն ընդգծել է «Լարք»-ի հայապահպան դերակատարությունը համայնքի երիտասարդության շրջանում: