Մեր ուշադրության կենտրոնում են նաև սփյուռքի հեռավոր համայնքները

30 Հունիսի 2022

Հունիսի 20-26-ը գրասենյակի ներկայացուցիչները ՌԴ Սախայի (Յակուտիայի) Հանրապետությունում մասնակցել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից կազմակերպվող միջմշակութային IV միջազգային փառատոնին, ինչպես նաև հայ համայնքի կողմից կազմակերպված կլոր-սեղան քննարկմանը:

Մեր մասնագետները Յակուտիայի հայ համայնքի ղեկավար Անդրանիկ Նավոյանի մասնակցությամբ հանդիպել են Սախայի Հանրապետության արտաքին կապերի և ժողովուրդների հարցերով նախարար Գավրիլ Կիրիլլինի հետ, քննարկվել են համագործակցության ու համայնքին վերաբերող հարցեր:

Այնուհետ նրանք այցելել են Սբ. Կարապետ եկեղեցի, հայկական մշակույթի կենտրոն, հանդիպում ունեցել համայնքի հետ, կիրակնօրյա դպրոցում պատմության բաց դաս անցկացրել աշակերտների համար:

Ռազմավարությունների մշակման բաժնի պետ Հովհաննես Ալեքսանյանը Սախայի Հանրապետության ժողովուրդների ասոցիացիայի կողմից, որը միավորում է ավելի քան 70 ազգային ու հասարակական կազմակերպություններ, պարգևատրվել է «Խաղաղության և համերաշխության» մեդալով:

Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակ Diaspora High Commissioner's Office