«Քայլ դեպի տուն»-ցիների մեկ շաբաթը հայրենիքում

04 Հուլիսի 2022

«Քայլ դեպի տուն» ուսումնաճանաչողական ծրագրի առաջին հոսքի մասնակիցներն արդեն մեկ շաբաթ է՝ հայրենիքում են:

Սփյուռքի 120 պատանիներ ապրում են Դիլիջանում և այնտեղից բացահայտում ողջ Հայաստանը: Արդեն այցելել են Մատենադարան, Օշական, ՀԲԸՄ գրասենյակ, Ծիծեռնակաբերդ, Հայաստանի ամերիկյան համալսարան,Գառնի, Գեղարդ, Գյումրի։ Այս ամենին զուգահեռ՝ մեր պատանիները հասցնում են սովորել հայերեն, հայոց պատմություն, հայկական երգ ու պար, անցկացնել մշակութային և սպորտային տարբեր միջոցառումներ:

Ծրագրի հայաստանյան ծախսերը հոգում է ՀՀ կառավարությունը:

Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակ Diaspora High Commissioner's Office