«Քայլ դեպի տան» առաջին փուլն ավարտվեց
08 Հուլիսի 2022
«Քայլ դեպի տուն» ուսումնաճանաչողական ծրագրի առաջին փուլի 120 մասնակիցների համար այս ամառը մշտապես կհիշվի: Նրանք 13 օր շարունակ տեսան Հայաստանի գեղեցիկ անկյունները, ճանաչեցին կրթական հնարավորությունները, ապրեցին Դիլիջանի չքնաղ բնության մեջ, սովորեցին հայերեն, հայկական երգ ու պար, ձեռք բերեցին բազմաթիվ ընկերներ:
Այս լուսանկարներում մեր 13-18 տարեկան մասնակիցներն այցելել են Դսեղի Հովհաննես Թումանյանի տուն-թանգարան, ՔՈԱՖ սմարթ կենտրոն, Մակարավանք և Ստեփանավանի դենդրոպարկ: Սակայն սա այցելությունների ընդամենը մի փոքրիկ մասն է: Ծրագրի հայաստանյան մասի ծախսերը հոգում է ՀՀ կառավարությունը: 2-րդ փուլը կմեկնարկի հուլիսի 11-ից: Ծրագիրն իրականություն չէր դառնա առանց «Դասավանդի՛ր, Հայաստան» հիմնադրամի, Մոնթե Մելքանյանի անվան ռազմամարզական վարժարանի, Հայ բարեգործական ընդհանուր միության, Հայաստանի ամերիկյան համալսարանի, մի շարք այլ կրթական հաստատությունների և մշակութային կենտրոնների մասնակցության և աջակցության: