Զարեհ Սինանյանը հանդիպեց «Քայլ դեպի տուն»-ցիներին
21 Հուլիսի 2022
Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպել է «Քայլ դեպի տուն» ուսումնաճանաչողական ծրագրի երկրորդ փուլի մասնակիցների հետ։
Այս փուլին մենք ունենք 98 մասնակից 11 երկրներից։ Նրանք բնակվում են Դիլիջանում՝ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմական վարժարանում, որտեղ այժմ անցկացվում է նաև «Արմաթ» տեխնոճամբարը:
«Քայլ դեպի տուն»-ցիները հանդիպման ընթացքում հարցեր ուղղեցին Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանին և Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) գործադիր տնօրեն Հայկ Չոբանյանին:
Այնուհետ Գլխավոր հանձնակատարը շրջայց կատարեց նաև «Արմաթ» տեխնոճամբարում, ծանոթացավ մասնակիցների նորարարական նախագծերին:
Հիշեցնենք, որ «Քայլ դեպի տուն» ծրագրի չորս փուլերից երկուսը դեռ առջևում են և կտևեն մինչ օգոստոսի 20-ը։