իԳործականներն այցելեցին Լոռի
22 Հուլիսի 2022
«իԳործ» ծրագրի շրջանակում 2021 թվականի մասնակիցները մեկնեցին Լոռի։ Սկզբում նրանք կանգ առան Սանահինում, որը հիմնադրվել է 10-րդ դարում և ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում։ Մասնակիցներն այցելեցին նաև Միկոյան եղբայրների թանգարան, այնուհետ եղան միջնադարյան քարայր-ամրոց Զառնի Պարնիում։ Առաջին օրվա էքսկուրսիան ավարտվեց Հաղպատի վանք այցով։
Ուղևորության երկրորդ օրը «իԳործ»-ցիներն այցելեցին COAF Smart կենտրոն և ծանոթացան պատմությանը, միջոցառումներին և նախագծերին: