«Հայ դպրոց» հիմնադրամի ներկայացուցիչները հանդիպեցին Գլխավոր հանձնակատարին
09 Օգոստոսի 2022
Օգստոսի 8-ին Գլխավոր հանձնակատարն ընդունեց «Հայ դպրոց» հիմնադրամի անդամներ Արա Կարապետյանին և Մանե Տեր-Գրիգորյանին։
Գլխավոր հանձնակատարը շնորհակալություն հայտնեց հյուրերին Լոս Անջելոս կատարած այցի ժամանակ ջերմ ընդունելության համար:
«Ձեր գործունեությամբ դուք անուրանալի ներդրում ունեք հայրենիքում կրթության առաջընթացի գործում, որը պետության ռազմավարական ուղղություններից մեկն է»,- նշեց Զարեհ Սինանյանը:
Հանդիպման ընթացքում քննարկվեց Հայաստանում կրթության զարգացման, սփյուռքահայերի առջև կանգնած կրթական խնդիրների, ինչպես նաև հանրակրթական դպրոցներին համապատասխան գույքային աջակցություն ցուցաբերելուն առնչվող հարցեր:
Հյուրերը իրենց հերթին ողջունեցին գրասենյակի ծրագրերը և պատրաստակամություն հայտնեցին աջակցելու դրանց:
Հավելենք, որ «Հայ դպրոց» հիմնադրամը (ASF) հիմնադրվել է 2003 թվականին Գլենդելում (Կալիֆորնիա): ASF-ը շահույթ չհետապնդող կազմակերպություն է, որի նպատակը Հայաստանի և Արցախի բոլոր երեխաների համար ապահով և աջակցող ուսումնական միջավայր ստեղծելն է: