Գլխավոր հանձնակատարն ընդունեց Սարո Մարտիրյանին
17 Օգոստոսի 2022
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարն օգոստոսի 16-ին ընդունեց Ֆրանսիայի հայաշատ Ալֆորվիլ քաղաքի փոխքաղաքապետ, ՍԴՀԿ Ֆրանսիայի շրջանի ատենապետ Սարո Մարտիրյանին և ՍԴՀԿ վարչության անդամ Վարազդատ Եղիազարյանին:
Ողջունելով հյուրերին՝ Զարեհ Սինանյանը հետաքրքրվեց Ալֆորվիլի հայերի համայնքային կյանքով, կրթական, մշակութային խնդիրներով, հայերենի պահմանմանն ու ամրապնդմանն ուղղված քայլերով:
«Ֆրանսիահայ համայնքը մշտապես աչքի է ընկել հայրենիքի և պետականության պահպանմանը միտված ծրագրերի իրագործմամբ: Այս ամենի ապացույցն է մեր գրասենյակի իրականացվող ծրագրերում վերջիններիս ակտիվ մասնակցության ձգտումը»,- նշեց Զարեհ Սինանյանը:
Իր հերթին Սարո Մարտիրյանը տեղեկացրեց, որ սեպտեմբերի 24-26-ին կազմակերպվելու է ՍԴՀԿ համագումար:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին տարաբնույթ հարցեր, որոնք առնչվում էին Հայաստանի հետ հետագա կապերի ամրապնդմանը: