Ավարտվեց «Քայլ դեպի տուն» ծրագիրը
21 Օգոստոսի 2022
Ամբողջ ամառվա ընթացքում «Քայլ դեպի տուն» ուսումնաճանաչողական ծրագրի մասնակիցներն ամբողջ աշխարհից ժամանեցին Հայաստան և ունեցան անմոռանալի փորձառություն: «Քայլ դեպի տուն»-ը երկշաբաթյա կրթական և տեղեկատվական ծրագիր է, որը ֆինանսավորվում է ՀՀ կառավարության կողմից և նախատեսված է 13-ից 18 տարեկան սփյուռքահայերի համար:
Այս տարի մենք ընդունել ենք 400 մասնակից 18 երկրներից: Նրանք այցելել են պատմամշակութային և կրթական հաստատություններ, տեսարժան վայրեր, ինչպիսիք են Գոշավանքը, Պարզ լիճը, Գառնին, Գեղարդը, Թումանյանի թանգարանը, Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանը, ՀԲԸՄ հայաստանյան գրասենյակը, Հայաստանի ամերիկյան համալսարանը և այլն: Ծրագիրը ներառում էր նաև հայոց լեզվի, հայոց պատմության և հայկական երգ ու պարի դասընթացներ, որոնք վարում էր «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամը:
Քայլ դեպի տուն ծրագրի վերջին փուլին մասնակցեցին 79 պատանիներ Վրաստանից, Ռուսաստանից, Բուլղարիայից, Հունգարիայից, Գերմանիայից, Իսպանիայից, Լեհաստանից, Ֆրանսիայից, Հունաստանից և Ավստրիայից: Հենց նրանք ենք պատկերված այս լուսանկարներում:
Ուրախ էինք հյուրընկալել բոլոր մասնակիցներին և արդեն անհամբեր սպասում ենք հաջորդ տարվա պատանիներին։