Բարձրացրու քո ձայնը միջազգային հարթակներում
14 Սեպտեմբերի 2022
Ադրբեջանը շարունակում է գերլարված պահել իրավիճակը սահմանին: Հակառակորդ կողմը վերսկսել է հրթիռահրետանային հարվածները, թիրախավորելով ինչպես ռազմական, այնպես էլ քաղաքացիական ենթակառուցվածքներ և խաղաղ բնակավայրերը՝ կիրառելով նաև հարվածային ԱԹՍ-ներ: Ադրբեջանական ստորաբաժանումները վերսկսել են նաև դիրքային առաջխաղացման փորձերը:
Զոհերի թիվը 105 է: Քաղաքացիական բնակչության շրջանում վիրավորների թիվը 4-ն է: Առնվազն 2570 անձ տեղահանվել են իրենց տներից: Տեղահանվածների գերակշիռ մեծամասնությունը կանայք են, երեխաներ, տարեցներ, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող անձինք։ Ադրբեջանական հրետակոծության հետևանքով հրդեհներ են բռնկվել մի շարք համայնքներում:
Ի՞նչ է կարևոր հիշել.
- Ադրբեջանն արդեն երկու օր հարձակում է գործել Հայաստանի սուվերեն տարածքի վրա
- Թիրախավորվում են խաղաղ բնակչությունը և քաղաքացիական ենթակառուցվածքները
- Հարձակման ենթարկված բնակավայրերի երեխաները զրկված են կրթության իրավունքի իրացման հնարավորությունից
- Ադրբեջանը վտանգի տակ է դնում տարածաշրջանի անվտանգությունը և փակուղի մտցնում բանակցային գործընթացը