Տեղեկացնենք աշխարհին Ադրբեջանի ռազմական հանցագործությունների մասին

19 Սեպտեմբերի 2022

Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժելու և տարածքային ամբողջականության ոտնահարման հետևանքով լիովին խախտվել է 3 մարզերի հազարավոր մարդկանց բնականոն կյանքը: Ադրբեջանի կողմից պատերազմական հանցագործությունների իրականացումը ոտնձգություն է միջազգային իրավունքի և քաղաքակիրթ աշխարհի նկատմամբ:

  • Ադրբեջանցի զինծառայողները մասնատել կին զինծառայողին, կտրել են ոտքերը, մատները, մերկացրել, նկարահանել և սոցցանցերում տեղադրել են իրենց սարսափելի արարքները:
  • Ադրբեջանի ներխուժման հետևանքով Հայաստանի 3 մարզերից տարհանվել է 7600 մարդ, որոնցից 1437 երեխա և 99 հաշմանդամություն ունեցող անձ:
  • Հարձակումների ժամանակ տասնյակ հաշմանդամների և անկողնային հիվանդների տարհանումն անհնար է դարձել:
  • Ադրբեջանի կողմից հատուկ թիրախավորման են ենթարկվել ուսումնական հաստատությունները:
  • Թիրախավորվել է շտապօգնության 2 մեքենա, վարորդներից մեկը զոհվել է:
  • Վարդենիս քաղաքի թիրախավորման հետևանքով վտանգվել է տեղի նյարդահոգեբանական տուն ինտերնատի հոգեկան հաշմանդամություն ունեցող 450 մարդու կյանք:
  • Հարձակման ընթացքում 1 քաղաքացիական անձ զոհվել է անասնապահությամբ զբաղվելիս, 7 անձ վիրավորվել է, որոնցից մեկը` տարեց կին:
  • Ադրբեջանի կողմից հրթիռ է արձակվել Ջերմուկի առողջարանի ուղղությամբ:
  • Հայկական մի շարք գյուղերի բնակիչների սեփականությունն անցել է Ադրբեջանի վերահսկողության ներքո:
  • Ադրբեջանի ներխուժման հետևանքով Հայաստանի երեք մարզերում վնասվել է 192 տուն, որից 60-ն ամբողջությամբ ավերվել է։
  • Մասնագիտական գործունեություն իրականացնելիս թիրախավորվել են հայ և արտասահմանցի լրատվամիջոցների ներկայացուցիչներ:
  • Հրետակոծության հետևանքով այրվել է Հայաստանի 10 հեկտար անտառային տարածք:
Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակ Diaspora High Commissioner's Office