Զարեհ Սինանյանը մասնակցել է Գյուլբենկյան հիմնադրամի նախաձեռնած համաժողովին
28 Սեպտեմբերի 2022
Գլխավոր հանձնատար Զարեհ Սինանյանը մասնակցել է «Ի՞նչ է մտածում սփյուռքը 21-րդ դարում» քննարկմանը։
Գալուստ Կյուլբենկյան հիմնադրամի հայկական համայնքների բաժնի նախաձեռնությամբ և Լոնդոնի հայկական ինստիտուտի կողմից իրականացված հարցումն ուսումնասիրել է սփյուռքի հասարակական կարծիքը, ինչպես նաև հայկական համայնքների խնդիրներն ու մտածելակերպը: Հարցումն անցկացվել է 10 երկրների 40 համայնքներում 2018-2022 թվականներին, որին մասնակցել է ավելի քան 13 000 սփյուռքահայ։
Քննարկմանը խոսքով հանդես եկան Երևանի պետական համալսարանի զարգացման և նորարարությունների գծով պրոռեկտոր Միքայել Հովհաննիսյանը, Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամի հայկական համայնքների բաժնի տնօրեն Ռազմիկ Փանոսյանը և Օքսֆորդի համալսարանի դոկտոր Հրաչ Չիլինգիրյանը:
Անդրադարձ կատարվեց այնպիսի թեմաների, ինչպիսիք են հայկական ինքնությունը, լեզուն, մշակույթը, կրոնը և եկեղեցին, համայնքային կյանքն ու կազմակերպությունները և հարաբերությունները Հայաստանի հետ: