Սփյուռքի երիտասարդ դեսպաններն ունեցել են հանդիպումներ և միջոցառումներ

03 Հոկրեմբերի 2022

Սփյուռքի երիտասարդ դեսպանները մեդիա հրապարակումներ կանեն իրենց համայնքների տարբեր հարթակներում: Այս աշխատանքին ավելի լավ պատրաստվելու համար նրանք նախ շրջայց ունեցան Հայաստանի հանրային հեռուստաընկերությունում, ապա ունկնդրեցին լուրերի խմբագիր Տաթև Դանիելյանի դասախոսությունը։

Հայրենադարձների հետ ունեցած սեմինարի ընթացքում մասնակիցները ծանոթացան համայնքային կազմակերպություններում աշխատելու նրանց փորձին: Քննարկվեցին համայնքներում առկա խնդիրներն ու դրանց լուծման ուղիները։ Այնուհետ Սփյուռքի երիտասարդ դեսպանները բաժանվեցին խմբերի և աշխատեցին համայնքային միջոցառումների պլանավորման ուղղությամբ:

Յուրաքանչյուր հայ իրավունք ունի հայրենիքում գտնվելու ընթացքում ոչ միայն տեսնել Հայաստանը, այլև տարաբնույթ փորձ ձեռք բերել։ Այս մասին երիտասարդ դեսպանները զրուցեցին «Դեպի Հայք» հիմնադրամի տնօրեն Սևան Կաբակյանի հետ։ Նա ներկայացրեց հիմնադրամի ծրագրերը և հասարակական աշխատանքում կամավորության կարևորությունը։

Երիտասարդ դեսպանները հանդիպեցին նաև «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամի ներկայացուցիչներ Էլիզա Մինասյանի և Արմեն Հակոբյանի հետ։ Հիմնադրամը ծրագրի գործընկերն է:

Օրվա վերջում դասախոս՝ միջազգային կառավարման թրեյներ Արտակ Ալոյանը մասնակիցների համար բացահայտեց առաջնորդության և փափուկ ուժի տեսակները։

Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակ Diaspora High Commissioner's Office