Սփյուռքի երիտասարդ դեսպանները շարունակում են այցելությունները
10 Հոկրեմբերի 2022
Սփյուռքի երիտասարդ դեսպանները հանդիպել են Հայաստանի ամերիկյան համալսարանում «Strategy and Business Communication»-ի պրոֆեսոր, բիզնես թրեյներ Սերգեյ Թանթուշյանի հետ։ Հանդիպման ընթացքում մասնակիցներին են ներկայացվել բանավոր և ոչ բանավոր հաղորդակցության, ներկայացումների ստեղծման և հանրայնացման, հանրային խոսքի հմտությունները:
Ծրագրի մասնակիցները հանդիպել են Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Սերգեյ Ղազարյանի հետ։ Անդրադարձ է կատարվել Արցախի հիմնախնդիրներին:
Ծրագրի մասնակիցները մեկնել են նաև Լոռի: Նրանք այցելել են Սանահինի, Հաղպատի և Ախթալայի վանական համալիրներ, Օձունի եկեղեցի, եղել են Զարնի-Պարնի քարանձավում, Արամյանցի դղյակում:
Ծրագրի մասնակիցները ոչ ֆորմալ կրթության հնարավորություններին են ծանոթացել՝ այցելելով ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոն: Այն կրթություն է առաջարկում 6 տարեկանից բարձր անձանց ճարտարագիտության, ատլետիկայի, արվեստի, երաժշտության, լեզուների և ձեռներեցության ուղղություններով:
Լոռի կատարած ճամփորդությունը մասնակիցներին հնարավորություն է ընձեռել ծանոթանալու մարզի կյանքին և շփվել տեղի բնակիչների հետ: