Հանդիպում ռուսաստանահայ հայրենադարձների հետ
15 Հոկրեմբերի 2022
Մեր գրասենյակում տեղի ունեցավ հերթական հանդիպում-խորհրդատվությունը Ռուսաստանից հայրենադարձած շուրջ 100 հայրենակիցների հետ՝ «ՀՀ-ում աշխատանքի տեղավորման և բիզնես հիմնելու հնարավորությունները» խորագրով: Հանդիպմանը մասնակցեցին ՀՀ աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության և Ներդրումների աջակցման կենտրոնի մասնագետները:
Հայրենակիցներին ողջունեց և բարի գալուստ մաղթեց Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը: Գործընկեր կառույցների կողմից ներկայացվեցին Հայաստանի աշխատաշուկան, աշխատանք փնտրելու և աշխատանքի տեղավորման, ՀՀ-ում ներդրումային հնարավորությունները, հարկային քաղաքականությունը, պետական աջակցության ծրագրերը:
Հարցուպատասխանի ընթացքում խորհրդատվություն անցկացվեց նաև ՀՀ քաղաքացիության և կացության կարգավիճակի ձեռքբերման, մաքսային ընթացակարգերի և հայերենի ուսուցման դասընթացների վերաբերյալ: