Նիստ #3. Հայագիտությունը, բարձրագույն կրթությունը և ռեսուրսների մոբիլիզացիան
31 Հոկրեմբերի 2022
Մեր երրորդ նիստը վարում էր Ասպետ Քոչիկյանը, ով ՀԱՀ-ի համաշխարհային հետազոտությունների պրոֆեսոր է: Քննարկման թեման էր «Հայագիտությունը, բարձրագույն կրթությունը և ռեսուրսների մոբիլիզացիան», որը քննարկեցին բանախոսներ պատմաբան և Բերկլի համալսարանի Վիլյամ Սարոյան Հայագիտական ծրագրի նախկին տնօրեն Ստեփան Ասդուրեանը, Սան Խոսեի պետական համալսարանի նախկին ռեկտոր և գործադիր տնօրեն Մերի Փափազյանը, «Գալուստ Կյուլբենկյան» հիմնադրամի հայկական համայնքների բաժնի տնօրեն Ռազմիկ Փանոսյանը և UCLA Promise հայկական ինստիտուտի վաստակաշատ պրոֆեսոր և տնօրեն Անն Կարագեոզյանը: Մեր փորձագետ բանախոսները արդյունավետ զրույց ունեցան բուհերում հայագիտության և այս ոլորտում հայկական ռեսուրսների օգտագործման մասին։