Զարեհ Սինանյանը հանդիպել է Արցախի Արտաքին գործերի նախարարին
18 Հունվարի 2023
Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպել է Արցախի արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանի հետ:
Հանդիպման սկզբում կողմերը քննարկել են Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի արգելափակման հետևանքով Արցախում ստեղծված իրավիճակն ու նախանշել առաջացած խնդիրների հաղթահարմանն ուղղված քայլերը։
Հանդիպման արդյունքում ձեռք է բերվել պայմանավորվածություն առավել սերտ համագործակցություն հաստատել ՀՀ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի և Արցախի Հանրապետության արտաքին գերատեսչության միջև, որը լիազոր մարմին է այդ թվում նաև սփյուռքի հարցերով։