Զարեհ Սինանյանն ամփոփել է այցը Ռուսաստան

31 Հունվարի 2023

Ռուսաստան աշխատանքային այցի շրջանակներում Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը Լենինգրադի շրջանի Վսեվոլոժսկ քաղաքում էր։

Գլխավոր հանձնակատարն այցելել է տեղի Հայաստանյայց Առաքելական Սուրբ Աստվածամայր եկեղեցի, ինչպես նաև Եղիշե Չարենցի անվան հայկական կիրակնօրյա նորաբաց դպրոց, որտեղ զրույց է ընթացել ուսուցչակազմի և աշակերտների ծնողների հետ, քննարկվել են ուսումնական գործընթացների կազմակերպմանն ու Հայաստանի կողմից ուսումնական գրականության տրամադրմանը վերաբերող հարցեր: 

Զարեհ Սինանյանը հանդիպել է նաև Վսեվոլոժսկի և հարակից (Լենինգրադի մարզի այլ շրջաններ) հայկական համայնքների ակտիվ ներկայացուցիչների հետ: Նա ներկայացրել է գրասենյակի գործունեությունը, որից հետո քննարկվել են սփյուռքի հետ աշխատանքի տարբեր ուղղություններին վերաբերող, մասնավորապես` համայնքների կրթամշակութային աջակցությանը վերաբերող հարցեր:

Հանդիպումից հետո համայնքի ներկայացուցիչների ուղեկցությամբ Զարեհ Սինանյանն այցելել է «Կյանքի ճանապարհ» հուշահամալիր, ապա հյուրընկալվել «Զարթոնք» պարային համույթում: Հիշեցնենք, որ Զարեհ Սինանյանը Ռուսաստան այցի շրջանակներում նախորդիվ հանդիպումներ էր ունեցել նաև Նիժնի Նովգորոդ և Մոսկվա քաղաքներում: Այցի բոլոր հանդիպումների կազմակերպիչների և մասնակիցների հետ կպահպանվի հետադարձ կապը` պայմանավածությունների շուրջ աշխատելու և հետագա համագործակցությունների համար:

Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակ Diaspora High Commissioner's Office