Գլխավոր հանձնակատարը մասնակցել է Իսլամական հեղափոխության հաղթանակի 44-րդ տարեդարձի միջոցառմանը

13 Փետրվարի 2023

Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը մասնակցել է Իսլամական հեղափոխության հաղթանակի 44-րդ տարեդարձի կապակցությամբ Երևանում կազմակերպված պաշտոնական ընդունելությանը, որին ներկա էին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, նախարարներ, պատգամավորներ, ՀՀ-ում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետներ, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ:

Զարեհ Սինանյանը շնորհավորել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին և նշել, որ Իրանը եղել և մնում է տեղի հայ համայնքի համար յուրահատուկ տուն և երկրորդ հայրենիք:

Դեսպանը Իրանի և Հայաստանի միջև հարաբերությունները ներկացնել է որպես օրինակելի, հիմնված վաղեմի հարաբերությունների, բարիդրացիականության և փոխադարձ վստահության վրա։

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նշել է, հայ և իրանցի ժողովուրդները, ապրելով միևնույն տարածաշրջանում, միմյանց փոխկապակցված են պատմամշակութային կուռ թելերով: «Վաղ ժամանակներից մեր երկու ժողովուրդների միջև ձևավորվել են մշակութային սերտ առնչություններ, որոնք շարունակում են թե՛ հայերիս և թե՛ իրանցիների կենցաղի, վարք ու բարքի, բազմաթիվ կոթողների և հարուստ մշակութային ժառանգության բնութագրիչ յուրատիպ հատկանիշը լինել»,-ընդգծել է Մհեր Գրիգորյանը:

 

Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակ Diaspora High Commissioner's Office