Տեղի ունեցավ արգենտինահայ գրողի գրքի շնորհանդեսը

20 Փետրվարի 2023

Հայաստանի Հանրապետությունում Արգենտինայի դեսպան Մարիանո Վերգարայի հրավերով՝ մեր գրասենյակը սիրով մասնակցեց արգենտինահայ գրող Մագդա Թագթաչյանի «Ռոջավա» (2023) վեպի քննարկում-ծանոթությանը։

Թագթաչյանը ծնվել և մեծացել է Բուենոս Այրեսում՝ ցեղասպանությունը վերապրածների ընտանիքում։ Նրա գրքերը ներկայացնում են իր ընտանիքի պատմությունը, հայ և քուրդ ժողովուրդների պայքարը, որն օգնել է նրան բացահայտել Հայաստանում ապրող իր վաղուց կորած ընտանիքի անդամներին: «Ռոժավա» վեպում գլխավոր հերոս Նանե Բարսեղյանը ճանապարհորդություն է սկսում՝ փնտրելով իր կենսաբանական հորը:

Գրքի հայերեն թարգմանությունը ողջունելի նախաձեռնություն է և կարևոր քայլ Սփյուռքի հայ հեղինակների և հայ հասարակության միջև կամուրջներ կառուցելու համար:

Թագթաչյանի ստեղծագործություններից են «Մի մոռացիր ինձ, Արմենուհի» (2016), «Ալմա Հայաստան» (2020) և «Արցախ» (2022) վեպերը, որոնք ուսումնասիրում են հիշողությունը, ինքնությունը, սերը և հակամարտությունը:

 

Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակ Diaspora High Commissioner's Office