Հանդիպումներ Հյուսթոնի հայ համայնքի հետ

23 Փետրվարի 2023

Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը այցելել է Տեխաս նահանգի Հյուսթոն քաղաքի հայ համայնք։ Նա շրջայց է կատարել Բրուքշիր քաղաքում, որտեղ 1800-ականների վերջին հաստատվել են առաջին հայ ընտանիքները և դարձել շրջանի նշանավոր անդամներ:

Այցելություն է եղել նաև Հայոց ցեղասպանության հուշահամալիր, Սուրբ Գևորգ Հայ Առաքելական եկեղեցի և կից դպրոց, որտեղ հանդիպում է տեղի ունեցել դպրոցի ղեկավարության հետ։

Ավելի ուշ Գլխավոր հանձնակատարը մասնակցել է Ծխական խորհրդի կողմից կազմակերպված համայնքային ժողովին, որտեղ ներկայացրել է մեր գրասենյակի գործունեությունը և քննարկել Հայաստանի սոցիալ-տնտեսական իրավիճակը, սփյուռքին առնչվող հարցեր։

 

 

Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակ Diaspora High Commissioner's Office