Գլխավոր հանձնակատարն այցելել է Ռոդ Այլենդ

01 Մարտի 2023

Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը Միացյալ Նահանգներ կատարած աշխատանքային այցի ընթացքում այցելել է Ռոդ Այլենդ, որտեղ հանդիպել է Ներկայացուցիչների պալատի մեծամասնության ներկայացուցիչ Քեթրին Ղազարյանի հետ։ Զրուցակիցները քննարկել են ամերիկահայ ընտրյալ պաշտոնյաների միջև համագործակցության հնարավորությունները:

Ավելի ուշ Զարեհ Սինանյանն այցելել է Պրովիդենսի Սուրբ Սահակ և Մեսրոպ հայկական եկեղեցի և հանդիպել Տ. Շնորհք Քհն. Սուինին և Ծխական խորհուրդի ատենապետ Ջոն Մկրտչյանին։ Գլխավոր հանձնակատարը հանդիպում է ունեցել նաև Փրովիդենսի հայ համայնքին ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են սփյուռքում միասնության և համագործակցության առնչվող հարցեր՝ ի նպաստ Հայաստանի, Արցախի և սփյուռքի ռեսուրսների արդյունավետ մոբիլիզացման:

Մասաչուսեթս վերադարձից հետո Գլխավոր հանձնակատարը հանդիպել է Առաքել քահանա Ալջալյանի, Ամերիկայի հայկական եկեղեցու երիտասարդական կազմակերպության (ACYOA) տեղական մասնաճյուղերի ներկայացուցիչների, Բոստոնի և Հարվարդի համալսարանների ուսանողների հետ: Երիտասարդները կիսվել են իրենց փորձով և զրուցել Հայաստանի հետ ավելի սերտ կապեր զարգացնելու և Հայաստանի զարգացման գործում ներգրավվելու ուղիների մասին:

Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակ Diaspora High Commissioner's Office