Գլխավոր հանձնակատարն այցելել է Նյու Յորք
02 Մարտի 2023
Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի նյույորքյան այցը մեկնարկել է Սուրբ Վարդան եկեցեցի այցելությամբ և կիրակնօրյա պատարագին մասնակցությամբ։ Պատարագից հետո հանդիպում է տեղի ունեցել ԱՄՆ արևելյան թեմի առաջնորդ Մեսրոպ վարդապետ Պարսամյանի և համայնքի ներկայացուցիչների հետ:
Գլխավոր հանձնակատարը այցելել է Կոլումբիայի համալսարան, հանդիպել հայ ուսանողական համայնքի հետ: Նա ներկայացրել է գրասենյակի երիտասարդական ծրագրերը և քննարկել այս տարի կայանալիք Ազգային երիտասարդական համաժողովին առնչվող հարցեր:
Առանձին հանդիպում է կայացել ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյան հետ։
Այցի երկրորդ օրվա ընթացքում Զարեհ Սինանյանը շրջել է Նյու Յորքի Բեյսայդ քաղաքի «Սրբոց Նահատակաց» եկեղեցուն կից հայկական ամենօրյա դպրոցում, ծանոթացել ուսուցչական կազմի հետ, տեղեկացել հայոց լեզվի, մշակույթի և պատմության դասավանդման մեթոդներին:
Գլխավոր հանձնակատարն այցելել է նաև Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության (ՀԲԸՄ) գլխամաս, որտեղ ներկայացրել է գրասենյակի աշխատանքը և 2023 թվականի առաջնահերթությունները: Առանձին հանդիպում է տեղի ունեցել ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանի հետ: