Առողջապահություն
Բուժօգնություն
Ըստ Հայաստանի Հանրապետության սահմանադրության 85-րդ հոդվածի՝ ուրաքանչյուր ոք, օրենքին համապատասխան, ունի առողջության պահպանման իրավունք:
Հայաստանի Հնարապետությունում բժշկական օգնություն և ծառայություններ տրամադրողները պարտավոր են առաջին անհրաժեշտության բուժօգնություն ցուցաբերել յուրաքանչյուր անհատի (ներառյալ օտարերկրացիների)՝ անկախ նրանց վճարունակությունից:
Այս ամենից բացի՝ Հայաստանի Հնարապետությունում ծննդօգնությունը և մինչև 18 տարեկան քաղաքացիներին մատուցվող բժշկական ծառայությունները տրամադրվում են անվճար: Ավելին, առկա են բազմաթիվ ծրագրեր, որոնք աջակցում են կարիքավոր անձնանց անհրաժեշտ բժշկական օգնություն ստանալու համար:
Հայաստանի հիվանդանոցները և բժշկական կենտրոնները
Ըստ 2018 թվականի տվյալների՝ Հայաստանում գործում է 102 հիվանդանոց, որից 44-ը տեղակայված է Երևանում: Մայրաքաղաքի հիվանդանոցների և բժշկական հաստատությունների ցանկին կարող եք ծանոթանալ՝ սեղմելով այստեղ: doctors.am կայքում կարող եք փնտրել Ձեզ անհրաժեշտ մասնագետին կամ բուժհաստատությունը:
Գրանցում տարածքային պոլիկլինիկայում
Առողջության առաջնային կարիքների համար մարդկանց մեծամասնությունը նախընտրում է գրանցվել տարածքային պոլիկլինիկաներում կամ մասնավոր հիվանդանոցներում: Հանրային պոլիկլինիկաների ծառայությունների գերակշիռ մասն անվճար է:
Պոլիկլինիկաների ամբողջական ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ:
Գրանցվելու համար պետք է.
- Գտնել ֆիզիկապես Ձեզ ամենամոտ տարածքային պոլիկլինիկան
- Այցելել այնտեղ անձնագրով և սոցիալական քարտով
- Պայմանագիր կնքել պոլիկլինիկայի հետ՝ դառնալով նրա շահառուն:
ՀՀ առողջապահության նախարարություն
Եթե Հայաստանում բուժօգնության վերաբերյալ ունենք այլ հարցեր, կարող եք կապ հաստատել հետևյալ կոնտակտային տվյալներով՝
ՀՀ առողջապահության նախարարություն
Հասցե՝ Կառավարական տուն 3. Երևան, 0010
Էլ. հասցե՝ info@moh.am
Հեռ.՝ (+374 60) 80 80 03 /2303
Կայքէջ՝ http://www.moh.am/