2. Դիմել քաղաքացիություն ստանալու համար
Սովորաբար ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու համար դիմումատուների զգալի մասը այցելում են ՀՀ և փաստաթղթերն անձամբ ներկայացնում են ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն (OVIR): Սակայն Դուք հնարավորություն ունեք նաև դիմումը ներկայացնել Ձեր բնակության երկրում գտնվող ՀՀ դեսպանություն կամ հյուպատոսական հիմնարկ: Այդ դեպքում սակայն գործընթացը կարող է ավելի երկար տևել:
Հայաստանում Ձեր գտնվելու տևողությունը կախված կլինի Ձեր անձնական գործի հանգամանքներից, սովորաբար, փաստաթղթերի նոտարական թարգմանության և դիմումի ներկայացման համար բավարար կլինի 2-3 աշխատանքային օր:
ՀՀ քաղաքացիության դիմումների հերթագրման կարգը ենթարկվել է փոփոխության և այսուհետ իրականացվում է www.e-request.am կայքով։