5. Զինվորական հաշվառում
Զինվորական ծառայությունը պարտադիր է 18-ից 27 տարեկան արական սեռի ՀՀ քաղաքացիների համար։ Ծառայությունը տևում է երկու տարի։ 27-ից 58 տարեկան Հայաստանի Հանրապետության քաղաքացիները պարտադիր հաշվառվում են զինվորական պահեստազորում և զորահավաքի դեպքում կարող են զորակոչվել զինվորական ծառայության։ Նախքան անձնագիր ստանալը անհրաժեշտ է գրանցվել հանրապետական/տարածքային զինկոմիսարիատում։ Պահեստազորում ընդգրկված քաղաքացիները բաժանվում են շարքային, ենթասպայական և պահեստազորի սպայական խմբերի, իսկ շարքային և կրտսեր սպաների պահեստազորում գտնվելու առավելագույն տարիքը կարող է հասնել 50-58 տարեկան։ ՀՀ քաղաքացիություն ստանալուց հետո պետք է՝
- Այցելել ՀՀ ՆԳՆ քաղաքացիության և միգրացիոն ծառայություն (նախկինում՝ ՕՎԻՐ)՝ ՀՀ քաղաքացու անձնագիր ստանալու համար (նախապես գրանցվել e-request.am կայքով)
- Այնուհետև ՆԳՆ քաղաքացիության և միգրացիոն ծառայությունից (ՕՎԻՐ-ից) ստանալ զինկոմիսարիատում գրանցման ուղեգիր և տանել ուղեգիրը զինկոմիսարիատ
- Վերցնել զինգրքույկը, եթե առկա է, որից հետո զինկոմիսարիատում բացվում է հաշվառման քարտ դիմողի անունով
- Անցնել բուժզննում, հանձնել բժշկական թեստեր՝ ըստ ցուցակի, որը կտրամադրվի զինկոմիսարիատում
- Հաշվառվել զինկոմիսարիատում և զինկոմիսարիատից հաշվառման թերթիկը/գրանցման հաստատումը տանել ՀՀ ՆԳՆ քաղաքացիության և միգրացիոն ծառայություն (ՕՎԻՐ) և ստանալ անձնագիր
Դա սովորաբար տևում է մի քանի օր: