5. Զինվորական հաշվառում
Եթե Դուք մինչև ՀՀ քաղաքացիություն ստանալը ոչ պակաս, քան 12 ամիս ծառայել եք այլ պետության զինված ուժերում կամ այլ պետությունում ոչ պակաս, քան 18 ամիս անցել եք այլընտրանքային ծառայություն, ապա կարող եք ներկայացնել այդ փաստը հաստատող անհրաժեշտ օրինական փաստաթուղթ։ ՀՀ-ում զինվորական հաշվառումը զինկոմիսարիատում կարող է տևել մինչև 15 աշխատանքային օր:
27 տարեկանը լրացած և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձինք պարտադիր կարգով ենթական են պահեստազորում հաշվառման, որն իրականացվում է համաձայն «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 56-57 հոդվածների (Տ՛ես https://www.arlis.am/)
Զինապարտների դեպքում ՀՀ քաղաքացու անձնագիրը տրամադրելիս հարկ է ներկայացնել զինվորական կցագրման վկայական կամ զինվորական գրքույկ և դրանց` զինվորական հաշվառման տվյալներով էջերի լուսապատճենները կամ զինվորական հաշվառման փաստը հավաստող տեղեկանք։