10 հաճախ տրվող հարցեր
Բովանդակություն
- Որո՞նք են Լեռնային Ղարաբաղի հակամարտության ակունքները:
- Ինչպիսի՞ն էր Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը 1918-1920 թվականներին:
- Ինչպե՞ս Լեռնային Ղարաբաղը հայտնվեց Խորհրդային Ադրբեջանի վերահսկողության ներքո:
- Ինչպե՞ս առաջացան Լեռնային Ղարաբաղի շուրջ 7 շրջանները:
- Ինչպե՞ս էր Խորհրդային Ադրբեջանը վերաբերվում Լեռնային Ղարաբաղին:
- Ինչպե՞ս և ի՞նչ իրավական հիմքի վրա Լեռնային Ղարաբաղը ձեռք բերեց իր անկախությունը:
- Ինչպե՞ս ընթացավ և ավարտվեց Լեռնային Ղարաբաղի անկախության պատերազմը:
- Ո՞ր կազմակերպությունն ունի իրավական մանդատ խաղաղ գարծընթացին օժանդակելու համար:
- Արդյո՞ք ճշմարիտ է, որ Հայաստանը չի կատարում ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի չորս բանաձևերը, որոնք ընդունվել են 1993 թվականին, ինչպես հաճախ պնդում է Ադրբեջանը:
- Ինչո՞վ է պայմանավորված հակամարտության սրումը 2016 թվականին (Ապրիլյան քառօրյա պատերազմ):
Որո՞նք են Լեռնային Ղարաբաղի հակամարտության ակունքները:
Իր պատմության ընթացքում Արցախը գերակշիռ մեծամասնությամբ հայաբնակ տարածաշրջան է եղել: Ողջ միջնադարում Պարսից կայսրության ներքո այն պահպանել է ինքնավարությունը տեղի հայ ազնվականության շնորհիվ: 1800-ականների սկզբին Ռուսական կայսրությունը գրավեց տարածքը (այն ժամանակ հայտնի որպես Ղարաբաղի խանություն) և իրականացրեց որոշ վարչատարածքային բարեփոխումներ: 1860 թվականին Արցախն ընկավ Ելիզավետպոլի նահանգապետության տակ, որի կազմում էր նաև Հայաստանի Սյունիքի մարզը: Նահանգապետությունը ուներ խառը էթնիկական կազմ, որտեղ հայերն ու թաթարները երկու ամենամեծ խմբերն էին:
Երբ 1905-1906 թվականներին հայերի և թաթարների միջևտեղի ունեցան առաջին բախումները, ռուսական վարչակազմը դրանք օգտագործեց բնակչության ուշադրությունը հակաիմպերիալիստական տրամադրություններից շեղելու համար:
1917 թվականի աշնանը՝ Բոլշևիկների իշխանության գալուց և Ռուսաստանում քաղաքացիական պատերազմ սկսելուց հետո, Անդրկովկասը քաղաքականորեն կտրվեց ռուսական պետության մնացած տարածքներից: Այս պայմաններում Անդրկովկասի կոմիսարիատը վերահսկողություն հաստատեց Անդրկովկասի վրա: Այն 1918 թվականի փետրվարին գումարվեց Անդրկովկասի Սեյմը (խորհրդարան), որի նպատակն էր որոշել կառավարության կազմակերպումը և տարածաշրջանային իշխանությունների կազմումը: Սեյմը կարճ կյանք ունեցավ, և 1918 թվականի մայիսի 26-28-ը Վրաստանը, Ադրբեջանը և Հայաստանը հռչակեցին իրենց անկախությունը:
1918 թվականի Վրաստանի, Ադրբեջանի և Հայաստանի անկախացումից հետո սահմանային խնդիրները լուծելու երկու հիմնական սկզբունք կար. ընդունել նախկին ռուսական վարչական բաժանմունքների սահմանները կամ նոր սահմաններ գծել՝ հաշվի առնելով տեղական ժողովրդագրությունները: Միայն հայկական կողմն էր էթնիկական սահմանազատման սկզբունքին կողմ, ինչը հետագայում բախումներ առաջացրեց հայաբնակ Լոռիում, Ջավախքում, Նախիջևանում, Զանգեզուրում և Ղարաբաղում, քանի որ վարվում է տարածաշրջանը հայաթափելու հստակ քաղաքականություն:
Ինչպիսի՞ն էր Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը 1918-1920 թվականներին:
1918 թվականին Ղարաբաղի հայերը ստեղծեցին Կոմիսարների խորհուրդը՝ տարածքի առաջին ժողովրդավարական կառավարությունը: 1918-1920 թվականներին Ղարաբաղն ուներ պետականության բոլոր տարրերը, ներառյալ բանակը և օրինական իշխանությունները: 1918 թվականին թուրքական հրամանատարությունը վերջնագիր ներկայացրեց Ղարաբաղի կառավարությանը՝ Ադրբեջանի ինքնիշխանությունն ընդունելու համար: Ղարաբաղի հայերի պահպանեցին իրենց դիմադրությունը և 1918 թվականի հոկտեմբերին դուրս էկան Առաջին համաշխարհային պատերազմից: Ավելի ուշ բրիտանական հրամանատարությունը եկավ գրավելու տարածքը: Բազմաթիվ փորձերից հետո նրանք ի վերջո համոզեցին Ղարաբաղի հայերին ընդունել Խոսրով բեյ Սուլթանովին որպես ժամանակավոր նահանգապետ, մինչև Փարիզի խաղաղության համաժողովը կհաստատեր վերջնական սահմանները: Որոշումը չեղյալ հայտարարվեց մի քանի օրվա ընթացքում, սակայն Սուլթանովի ժամանմանն անմիջապես հաջորդեցին հայերի ջարդերը:
Ղարաբաղի կառավարության գոյության երկու տարիների ընթացքում այն կազմակերպել է տասը համագումար, որոնք փորձել են լուծել Արցախի ժողովրդի առօրյային և ինքնապաշտպանությանը վերաբերող տարբեր հարցեր: 1918-1920 թվականներին տեղի ունեցած բոլոր համագումարները մերժեցին Արցախը Ադրբեջանի կազմ ընդգրկելու պահանջը, բացառությամբ յոթերորդ համագումարի, որը որոշում կայացրեց ժամանակավորապես ընդգրկել Արցախը Ադրբեջանի սահմաններում մինչև Փարիզի խաղաղության համաժողով: Որոշումը, այնուամենայնիվ, անվավեր է ճանաչվել Սուլթանովի ռազմական ներխուժման փորձի պատճառով: Կարևոր է, որ պատշաճորեն վավերագրված փաստերն անվիճելիորեն հաստատում են, որ Ղարաբաղի բնակչությունը չի ճանաչել ադրբեջանական պետության հեղինակությունը 1918-1920 թվականներին:
Սակայն 1920 թվականի ապրիլի 28-ին՝ Ադրբեջանի տարածքում սովետական կարգերի հաստատումից հետո, Կարմիր բանակը գրավեց Ղարաբաղը և հայտարարեց այն որպես վիճելի տարածք: 1920 թվականի նոյեմբերի 30-ին Խորհրդային Ադրբեջանի կառավարությունը հայտարարություն տարածեց, և Ադրբեջանի հեղափոխական կոմիտեի նախագահ (Ադհեղկոմ) Նարիման Նարիմանովը և Ադրբեջանի արտաքին գործերի ժողովրդական կոմիսար Միրզա Հուսեյնովը հայտարարեցին, որ Հայաստանի հետ տարածքային վեճերը վերացվում են: Արդյունքում՝ Լեռնային Ղարաբաղը, Զանգեզուրը և Նախիջևանը ճանաչվեցին Խորհրդային Հայաստանի բաղկացուցիչ մասեր:
Ինչպե՞ս Լեռնային Ղարաբաղը հայտնվեց Խորհրդային Ադրբեջանի վերահսկողության ներքո:
1921 թվականի հունիսի 3-ին Ռուսաստանի Կոմունիստական կուսակցության Կովկասյան բյուրոն միաձայն որոշում ընդունեց «Հայաստանի կառավարության հայտարարագրում նշել, որ Լեռնային Ղարաբաղը Հայաստանինն է»: Նույն թվականի հունիսի 12-ին Հայկական ԽՍՀ կառավարության կողմից ընդունվեց հրամանագիր, որը հաստատեց տարածքների վերջնական իրավական կարգավիճակը Խորհրդային Հայաստանի կազմում: Լուրը տպագրվել է նաև Բաքվում, և Ադրբեջանի ժողովուրդն ու իշխանությունները հաստատել են Ղարաբաղի միավորումը Հայաստանին: Մեկ ամիս անց՝ հուլիսի 4-ին, Կովկասյան բյուրոյի (Կովբյուրո) լիագումար նիստում որոշում կայացվեց «Լեռնային Ղարաբաղը ներառել Խորհրդային Հայաստանում»:
Սակայն հաջորդ օրը, Ստալինի միջամտության պատճառով, Ղարաբաղը իր պատմական և աշխարհագրական սահմաններում հանձնվեց Խորհրդային Ադրբեջանին՝ ապահովելով «տարածաշրջանային լայն ինքնավարություն», Շուշին սահմանելով որպես նրա վարչական կենտրոն: Հայ համայնքի ներսում լարվածությունը թուլացնելու համար տարածքի լեռնային մասը հետագայում ստացավ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի (ԼՂԻՄ) կարգավիճակ:
Ինչպե՞ս առաջացան Լեռնային Ղարաբաղի շուրջ 7 շրջանները:
Լեռնային Ղարաբաղը Ադրբեջան մտցնելու գործընթացն ավարտվեց 1924 թվականին: Այդ ժամանակահատվածում Ադրբեջանը նախաձեռնեց Ղարաբաղի մասնատման քաղաքականությունը: Ադրբեջանի իշխանությունները փորձեցին բուֆերային գոտի ստեղծել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև, այդ պատճառով նրանք ստեղծեցին ինքնավար վարչական միավոր, որը հայտնի էր որպես «Կարմիր Քուրդիստան»: Հետագայում քրդական առանձին ինքնավար մարզ ունենալու որոշումը չեղարկվեց: «Կարմիր Քուրդիստանը» մեկ ինքնավար միավորից վերակազմավորվեց մի քանի շրջանի, որոնք ընկնում էին ուղղակիորեն Ադրբեջանի ԽՍՀ իրավասության տակ և ոչ ԼՂԻՄ-ի մաս:
Հետագայում Հայաստանի և Ղարաբաղի միջև ստեղծվեցին Քելբաջարի (Քրվաչառ), Լաչինի (Բերձոր), Կուբաթլիի (Սանասար) և Զանգելանի (Կովսական) շրջանները: Ավելին, ստեղծվել են նաև Ջաբրայիլ (Ջրական), Ֆիզուլի (Վարանդա) և Աղդամ (Ակնա) շրջանները: Շահումյան թաղամասը Բաքվի կողմից վերահսկվող մեկ այլ շրջան էր. այն գտնվում էր ԼՂԻՄ–ից անմիջապես հյուսիս և հիմանակում հայ բնակչություն ուներ, բայց ընդգրկված չէր ԼՂԻՄ կազմում: Այնուամենայնիվ, նրա բնակչությունը նույնպես 1991 թվականին պատրաստակամություն հայտնեց միավորվել Հայաստանին Ղարաբաղի հետ միասին:
Ինչպե՞ս էր Խորհրդային Ադրբեջանը վերաբերվում Լեռնային Ղարաբաղին:
Խորհրդային շրջանում Ադրբեջանի իշխանությունների նպատակային քաղաքականության հետևանքով Լեռնային Ղարաբաղում հայ բնակչության տեսակարար կշիռը մի փոքր ավելացավ: 1926-1989 թվականները ԼՂԻՄ հայ բնակչությունը 111,700-ից հասել է 145,500-ի, իսկ Ադրբեջանի բնակչությունն աճել է երեք անգամ՝ 12,600-ից 40,000: Ժողովրդագրական փոփոխությունները, ընդհանուր առմամբ, արտացոլում էին սոցիալական, տնտեսական և մշակութային ոլորտներում տիրող իրավիճակը, ինչը շարունակությունն էր Ադրբեջանի իշխանությունների՝ հայ ժողովրդի շահերը ոտնահարելու և նրանց տարածաշրջանից «վտարելու» քաղաքականության:
Այնուամենայնիվ, հայերի զանգվածային գիտակցությանն առավելի սուր կերպով արձագանքեց ազգային և մշակութային ոլորտում տարանջատումները: ԼՂԻՄ տարածքում գտնվող բազմաթիվ հայկական եկեղեցիներից ոչ մեկին թույլատրված չէր գործել, մինչդեռ մզկիթները գործում էին ադրբեջանական բնակչության հոգևոր կարիքները բավարարելու համար: Հայերենը, որպես լեզու, գործնականում պաշտոնական օգտագործումից գրաքննության էր ենթարկվել: Տարեց տարի կրճատվում էր հայկական դպրոցների թիվը. հայերեն լեզվով դասագրքեր գրեթե չկային, քանի որ արգելված էր օգտագործել Հայաստանում հրատարակված դասագրքեր, պատմության, մասնավորապես՝ հայոց պատմության դասագրքերը, կազմված ադրբեջանցի հեղինակների կողմից պարունակել են խեղաթյուրված պատմություններ՝ վիրավորելով հայերի ազգային ինքնության զգացումները:
1965 թվականը Հայկական ԽՍՀ-ում համարվում է ազգային զարթոնքի տարի՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ տաբուացված հարցեր հնչեցնելու առումով: Արցախում չնայած դրա ավելի մեղմ դրսևորումներին՝ զուգահեռ շարժում կար: Մասնավորապես, «Մենք ենք մեր սարերը» մշակութային հուշարձանը ստեղծվել է 1965 թվականին և շուտով դարձել ազգային ինքնության և միասնության խորհրդանիշ: Հաջորդ տարվա ընթացքում մի խումբ արցախցի կոմունիստներ նամակ ստորագրեցին՝ ուղղված Խորհրդային Միության ղեկավարությանը՝ ընդգծելով Ադրբեջանի ԽՍՀ կողմից իրականացվող խտրական տնտեսական քաղաքականությունը՝ միաժամանակ վկայակոչելով Արցախի դարավոր պատմությունը: Անցյալի և ներկայի միջև պատմական կամուրջներ հաստատելու նմանատիպ փորձեր եղել են նաև 1972 և 1975 թվականներին, սակայն ոչ մի փորձ ավարտի չի հասցվել խորհրդային քաղաքական գերակայությունների հետ համընկնում չունենալու պատճառով:
Ինչպե՞ս և ի՞նչ իրավական հիմքի վրա Լեռնային Ղարաբաղը ձեռք բերեց իր անկախությունը:
Ոգեշնչված Գորբաչովի պերեստրոյկայի (վերակառուցում) և գլասնոստի (թափանցիկության/բաց) քաղաքականությունից՝ 1988 թվականի փետրվարի 20-ին ԼՂԻՄ ժողովրդական պատգամավորների խորհրդի արտահերթ նստաշրջանը որոշում կայացրեց բողոք ներկայացնել Ադրբեջանի ԽՍՀ և ՀԽՍՀ Գերագույն խորհուրդներ: Որոշումը պնդում էր «ցույց տալ Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության նկրտումները խորը ըմբռնելու զգացողությունը և լուծել ԼՂԻՄ-ը Ադրբեջանի ԽՍՀ-ից Հայկական ԽՍՀ տեղափոխելու հարցը»: Ի պատասխան արցախահայության կողմից ժողովրդավարական կամարտահայտության՝ փետրվարի 27-29-ը Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում կազմակերպվել են հայ բնակչության կոտորածներ, որին հաջորդել են սպանություններ, բռնաբարություններ, ջարդեր և թալան: Սումգայիթից հետո ջարդերի ալիք անցավ Ադրբեջանի ամբողջ տարածքում, այդ թվում՝ Բաքվում և Կիրովաբադում (ներկայիս Գանձակ):
1991 թվականի օգոստոսի 30-ին Ադրբեջանի Գերագույն խորհուրդն ընդունեց հռչակագիր Ադրբեջանի Հանրապետության՝ որպես Ադրբեջանի ժողովրդավարական հանրապետության իրավահաջորդի պետական անկախության վերականգման մասին, որը գոյություն ուներ 1918-1920 թվականներին: 1991 թվականի սեպտեմբերի 2-ին հիմնվելով «ԽՍՀՄ-ից միության հանրապետությունների լուծման ընթացակարգերի մասին» ԽՍՀՄ օրենքի 3-րդ հոդվածի վրա՝ ԼՂԻՄ-ի և Շահումյանի շրջանի բոլոր մակարդակների պատգամավորների համատեղ նիստը հռչակեց Լեղնային Ղարաբաղի Հանրապետության (ԼՂՀ) անկախությունը: Մասնավորապես, հռչակագրում նշվում է «ժողովրդի կամքի արտահայտումը, որն արտահայտվել է փաստացի հանրաքվեով և ամրագրվել է ԼՂԻՄ իշխանությունների և Շահումյանի շրջանին 1988-1991 թվականների որոշումներում նրա ազատությունը, անկախությունը, հավասարությունը և բարիդրացիությունը»:
1991 թվականի դեկտեմբերի 26-ին Խորհրդային միության պաշտոնական փլուզումից մի քանի օր առաջ՝ դեկտեմբերի 10-ին, Լեռնային Ղարաբաղում անցկացվեց հանրաքվե, որին բնակչության ճնշող մեծամասնությունը (99,98%) քվեարկեց Ադրբեջանից լիակատար անկախության օգտին: Դեկտեմբերի 28-ին տեղի ունեցան ԼՂՀ խորհրդարանական ընտրությունները, որի արդյունքում այն ժամանակ կազմվեց առաջին կառավարությունը: ԼՂՀ ադրբեջանական բնակչությունը հրաժարվեց մասնակցել հանրաքվեին՝ փոխարենը սատարելով Ադրբեջանի իշխանությունների կողմից Արցախի դեմ սանձազերծած ագրեսիային՝ դրան ակտիվորեն մասնակցելով:
Ինչպե՞ս ընթացավ և ավարտվեց Լեռնային Ղարաբաղի անկախության պատերազմը:
ԼՂՀ անկախ կառավարությունը շարունակեց իր աշխատանքը Ադրբեջանի կողմից սանձազերծված տոտալ շրջափակման, պատերազմի և ագրեսիայի պայմաններում: Օգտագործելով ԽՍՀՄ 4-րդ բանակի զինամթերքը, որի կենտրոնակայանը գտնվում էր իր տարածքում, Ադրբեջանը լայնամասշտաբ ռազմական գործողություններ սկսեց Լեռնային Ղարաբաղի դեմ: Ինչպես հայտնի է, 1991 թվականի աշնանից մինչև 1994 թվականի մայիսը պատերազմը շարունակվում էր տարբեր հաջողություններով: Եղել են ժամանակներ, երբ գրավվել է Լեռնային Ղարաբաղի տարածքի գրեթե 50%–ը, մինչդեռ մայրաքաղաք Ստեփանակերտը և այլ բնակավայրեր ենթարկվել են օդային և հրետանային զանգվածային ռմբակոծությունների:
Ճեղքելով տարիների շրջափակումը՝ ԼՂՀ պաշտպանական ուժերը կարողացան 1992 թվականի մայիսին ազատագրել Շուշի քաղաքը և միջանցք բացել Լաչինի շրջանով՝ հնարավորություն ստեղծելով ԼՂՀ-ն վերամիավորել Հայաստանին: 1992 թվականի հունիս-հուլիս ամիսներին ադրբեջանական բանակը գրավեց ԼՂՀ-ի Շահումյանի շրջանն ամբողջությամբ և Մարտակերտի, Մարտունու և Հադրութի շրջանների որոշ հատվածներ: Ադրբեջանի ագրեսիային դիմակայելու համար ԼՂՀ-ում կյանքն ամբողջովին կենտրոնացած էր ռազմական ջանքերի վրա: 1992 թվականի օգոստոսի 14-ին ստեղծվեց ԼՂՀ պաշտպանության պետական կոմիտեն: Վերակազմավորվեցին առանձին պաշտպանական ջոկատներ՝ կազմելով Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակը՝ հիմք ընդունելով կարգապահության և կենտրոնական հրամանատարության սկզբունքները:
ԼՂՀ Պաշտպանության բանակին հաջողվեց Ադրբեջանից ազատագրել նախկինում գրավված տարածքները և ռազմական գործողությունների ընթացքում գրավել ԼՂՀ սահմանակից մի քանի շրջաններ, որոնք օգտագործվում էին որպես կրակագծեր: Անվտանգության այս գոտու ստեղծումը բացառեց ԼՂՀ խաղաղ բնակչության նկատմամբ անմիջական սպառնալիքը: Ռուսաստանի, Ղրղզստանի և ԱՊՀ միջխորհրդարանական խորհրդի միջնորդությամբ՝ Ադրբեջանը, Լեռնային Ղարաբաղը և Հայաստանը 1994 թվականի մայիսի 5-ին Ղրղզստանի մայրաքաղաքում ստորագրեցին Բիշքեկի արձանագրությունը: Ըստ այդ փաստաթղթի՝ հակամարտության կողմերը համաձայնեցին դադարեցնել կրակը 1994 թվականի մայիսի 12-ից:
Ո՞ր կազմակերպությունն ունի իրավական մանդատ խաղաղ գարծընթացին օժանդակելու համար:
1992 թվականի մարտին Եվրոպայում անվտանգության և համագործակցության խորհրդաժողովը (1995 թվականից հայտնի է որպես Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպություն, ԵԱՀԿ) միացավ հակամարտության կարգավորման գարծընթացին: 1997 թվականին ստեղծվեց ԵԱՀԿ Մինսկի խմբի Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի համանախագահության ինստիտուտը, որն այդ ժամանակվանից ի վեր միակ համաձայնեցված ձևաչափն էր ԵԱՀԿ-ի մանդատով և Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման միջնորդական գործողություններ իրականացնելու համար:
Արդյո՞ք ճշմարիտ է, որ Հայաստանը չի կատարում ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի չորս բանաձևերը, որոնք ընդունվել են 1993 թվականին, ինչպես հաճախ պնդում է Ադրբեջանը:
Ո՛չ, դա փաստերը խեղաթյուրելու և ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձևերի բովանդակությունը շահարկելու վառ օրինակ է: Դա նաև ցույց է տալիս ՄԱԿ-ի և նրա անդամ պետությունների նկատմամբ անհարգալից վերաբերմունք: Ահա այդ բանաձևերի հիմնական քայլերը: 1993 թվականի ապրիլից նոյեմբեր ընկած ժամանակահատվածում ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը ընունեց չորս բանաձև (N. 822, 853, 874, 884), որոնք ուղղված էին Ղարաբաղում մարտերի դադարեցմանը և իրավիճակի ապաթեժացմանը: Բանաձևերը պարտադիր են, հետևաբար Ադրբեջանը, նախքան Հայաստանին մեղադրելը, ինքը պետք է դրանք կատարի: Ստորև բերված են որոշ կետեր, որոնք մնուն են անտեսված Ադրբեջանի կողմից:
- ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի առաջին բանաձևը (822) «պահանջում է անհապաղ դադարեցնել բոլոր ռազմական գործողությունները և թշնամական գործողությունները՝ տևական հրադադար հաստատելու նպատակով»: 1993 թվականի ապրիլից մինչև 1994 թվականի մայիս և 2008 թվականից ի վեր Ադրբեջանն անընդհատ խախտում է հրադադարի ռեժիմը՝ կանխելով հակամարտության կարգավորման գործընթացի հաստատվելն ու հետագա զարգացումը, ինչպես նաև վստահության ամրապնդման միջոցառումները:
- ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձևերը չեն վերաբերում ԼՂ հակամարտության մեջ հայկական բանակի ներգրավմանը, դրանք նշում են միայն «տեղական հայկական ուժերը», այսիքն՝ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակը՝ հաստատելով, որ այս հակամարտությունը տեղի բնակչության պայքարն է:
- ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի 1993 թվականի հուլիսի N 853 բանաձևը Ղարաբաղի հայերին ճանաչում է որպես «կողմ»: Սա միջազգային հանրության կողմից պահանջ է Ադրբեջանին բանակցությունների սեղանի շուրջ նստել Ղարաբաղի հայերի հետ: Ադրբեջանը չի հետևում այս պարտադրող փաստաթղթին:
- Ուղղակի ներգրավվելով Ղարաբաղյան հակամարտության մեջ՝ Թուրքիան խախտում է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի N 853 բանաձևի 10-րդ հոդվածը, որը պետություններին հորդորում է զերծ մնալ հակամարտող կողմերին զենք և զինամթերք մատակարարելուց:
- ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի N 874 բանաձևի 8-րդ հոդվածն աջակցում է ԵԱՀԿ դիտորդական առաքելության զարգացմանը: Ադրբեջանը չի կարողանում հավատարիմ մնալ իրավականորեն պարտադրվող բանաձևերին և անընդհատ հորդորում է փոխել բանակցությունների ձևաչափը՝ ներգրավելով Թուրքիան:
- Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ ադրբեջանական շրջափակումը շարունակվում է՝ ինչը խախտում է ՄԱԿ-ի անվտանգության խորհդրի N 874 բանաձևի 5-րդ հոդվածը, որը կոչ է անում վերացնել կապի և փոխադրման բոլոր խոչընդոտները:
- ՄԱԿ-ի ԱԽ-ի N 874 բանաձևի 10-րդ հոդվածը և N 884 բանաձևի 6-րդ հոդվածը կոչ են անում «տարածաշրջանի բոլոր պետություններին զերծ մնալ թշնամական գործողություններից և ցանկացած միջամտությունից կամ միջամտությունից, որը կհանգեցնի հակամարտության ընդլայնմանը և կխաթարի տարածաշրջանի խաղաղությունն ու անվտանգությունը»:
Այսպիսով, Թուրքիայի անվերապահ և համապարփակ աջակցությունը Ադրբեջանին խստորեն խախտում է վերը նշված բանաձևերը:
Ինչո՞վ է պայմանավորված հակամարտության սրումը 2016 թվականին (Ապրիլյան քառօրյա պատերազմ):
2016 թվականի ապրիլի 1-ին Ադրբեջանը կտրուկ խախտեց հրադադարի ռեժիմը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողների հովանու ներքո Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացում ձեռնարկված ուժի չկիրառման պարտավորությունը: 1994 թվականի զինադադարից հետո սա Ադրբեջանի նախաձեռնած ռազմական գործողությունների ամենամեծ մասշտաբն էր: Ադրբեջանի զինված ուժերը լայնամասշտաբ ռազմական հարձակման դիմեցին Լեռնային Ղարաբաղի դեմ: Այս գործողություններն ուղեկցվեցին ինչպես զինծառայողների, այնպես էլ անմեղ քաղաքացիական անձանց նկատմամբ վայրագություններով: Ըստ էության՝ դա 1990-ականների սկզբին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ իրականացրած ջարդերի և էթնիկական զտումների շարունակությունն էր:
Ադրբեջանի ռազմական գործողությունների վերլուծությունը ցույց էր տալիս նաև, որ նա որդեգրել էր բլիցկրիգի մարտավարություն և իր հարձակողական նպատակն էր արագ հաջողության հասնել: Չնայած երկու կողմերն էլ ունեցան կորուստներ, նախնական նպատակը ձախողվեց հայկական կողմի համապատասխան պաշտպանական ռազմական գործողությունների շնորհիվ: Ապրիլի 2-ին Հայաստանի 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանն անցկացրեց Ազգային անվտանգության խորհրդի նիստ և հայտարարեց հայկական կողմի կորուստների մասին: Ի տարբերություն ադրբեջանական կողմի ագրեսիային՝ Սերժ Սարգսյանը ԵԱՀԿ դեսպաններին ապրիլի 4-ին հրավիրեց ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ համատեղ պայմանավորվածության ձեռքբերման: Նա հայտարարեց, որ ռազմական գործողությունների հետագա ակտիվացումը կարող է հանգեցնել անկանխատեսելի և անդառնալի հետևանքների, այդ թվում՝ լայնամասշտաբ պատերազմի: Ապրիլի 5-ին Ռուսաստանի նախաձեռնությամբ Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետերը Մոսկվայում բանավոր համաձայնության եկան՝ դադարեցնել մարտերը:
Compiled by: AUA MPSIA Class of '21 | Originally published by the EVN Report, the full article can be accessed here.