Ոտքի՛ կանգնիր
"Մեր Հայրենիքը հարձակման է ենթարկվում։ Հայ ազգի ապագան վտանգված է: Ադրբեջանն ու Թուրքիան լայնամասշտաբ հարձակում են սանձազերծել Հայաստանի և Արցախի Հանրապետության դեմ` հայ ժողովրդի բնաջնջման իրենց դարավոր ցեղասպան նպատակն իրագործելու հույսով:
Սա Ցեղասպանությունից ի վեր մեր գոյության ամենամեծ սպառնալիքն է, և եկել է աննախադեպ քայլերի և քաջության ժամանակը: Սիդնեյից մինչև Լոս Անջելես, Փարիզից մինչև Բուենոս Այրես, Մոսկվայից մինչև Բեյրութ յուրաքանչյուր հայ առաքելություն ունի այս վճռորոշ ճակատամարտում հանուն գոյատևման և ընդդեմ ճնշման ու չարի:
Ժամն է եկել արտացոլելու ռազմաճակատում մեր եղբայրների և քույրերի սխրանքը, արժանի լինելու նրանց զոհողությանը, կիսելու մեր հայրենի տունը միասին պաշտպանելու պատիվը:"
ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար
Զարեհ Սինանյան
ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը աշխատում է համակարգել աշխարհասփյուռ հայության ջանքերը, ներառյալ հումանիտար օգնության, բժշկական աջակցության, կամավորների, դրամահավաքների և այլ նախաձեռնությունների համակարգումը: