Վարորդական իրավունք
Երթևեկությունը Հայաստանում
Եթե ցանկանում եք մեքենա վարել Հայաստանում և ունեք միջազգային լիցենզիա կամ ժամանել եք Վիեննայի կոնվենցիայի անդամ երկրից (ինչպիսիք են Ռուսաստանը, Վրաստանը և Միացյալ Թագավորությունը), ապա կարող եք նույն վկայականով վարել Հայաստանում։ Եթե ոչ, ապա պետք է դիմեք տեղական վարորդական իրավունք ստանալու համար։
ՀԱՎԵԼՈՒՄ․ Կանադան, ԱՄՆ-ն և Լիբանանը Վիեննայի կոնվենցիայի անդամ չեն։ Վիեննայի կոնվենցիայի անդամ պետությունների ամբողջական ցանկին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ mfa.am
Գրավոր և գործնական քննություններ
Գրավոր և գործնական քննություններին գրանցվելն այժմ կատարվում է առցանց` roadpolice.am.
ՀՀ ոստիկանություն գրավոր քննությունը հանձնելու նամակ ուղարկելու համար օգտագործեք այս հարթակը։ Դուք ստանալու եք հաղորդագրություն կամ հեռախոսազանգ քննության տեղի և ժամի վերաբերյալ։
Գրավոր քննությունները հասանելի են նաև անգլերեն, ռուսերեն, պարսկերեն և արաբերեն լեզուներով։ Գրավոր քննության գնահատականները Դուք կստանաք քննության ավարտի պահին, ինչից հետո կարող եք դիմել գործնական քննության համար։
Անհրաժեշտ փաստաթղթեր և վճարումներ
Ձեզ անհրաժեշտ կլինեն անձնագիրը կամ նույնականացման քարտը կամ անձը հաստատող այլ փաստաթուղթ, որտեղ նշված կլինի բնակության վայրը։
- Գրավոր քննություն․ 3000 դրամ
- Գործնական քննություն․ 3000 դրամ
- Վարորդական իրավունքի գինը․ 12000 դրամ
Այլ տեղեկություններ
Վարորդական իրավունքի նվազագույն տարիքը 18 տարեկանն է։
Հայաստանում մեքենա վարելիս մեքենայի ապահովագրությունը պարտադիր է։
Հայաստանում երթևեկության, թեստերի նմուշների, վիդեո դասընթացների և այլնի վերաբերյալ հավելյալ տեղեկությունների համար այցելեք www.varord.am կայք: