Չեխիա
Հայերը Չեխիայում հաստատվել են 20-րդ դարի վերջին՝ ԽՍՀՄ փլուզման հետևանքով ստեղծված ծանր սոցիալ-տնտեսական պայմանների հետևանքով: Այսպիսով, ի տարբերություն Եվրոպայի մյուս հայ համայնքների՝ Չեխիայի հայ համայնքը մեծամասամբ կազմված է ոչ վաղ անցյալում հաստատված հայերից: Չնայած համայնքը երիտասարդ է, հայկական ներկայությունը Չեխիայում խորը արմատներ ունի. Պրահայի առաջին սրճարանը՝ U Zlatého Hada, հիմնվել է 1714 թվականին հայ գործարար Գևորգ Դամասկոսցու կողմից:
Հայերի թվաքանակը, ըստ տարբեր աղբյուրների, տատանվում է 6-8 հազարի շրջանում, նրանք մեծամասամբ կենտրոնացաց են Պրահայում, Բռնոյում և Յիհլավայում: Գործում են հայկական շուրջ մեկ տասնյակ կառույցներ, այդ թվում` եկեղեցի, լրատվամիջոցներ և մեկօրյա դպրոց:
Չեխիայում հայերը կարողացել են ներգրավվել երկրի տնտեսության մի շարք ոլորտներում` առևտրի, հասարակական սննդի, սննդարդյունաբերության, սպասարկման, շինարարության և մշակույթի:
Համայնքն ունի կրոնական փոքրամասնության իրավական կարգավիճակ:
2013 թ. օգոստոսի 3-ին Ծխական համայնքի հիմնադիր ընդհանուր ժողովում ընտրվել է ծխական համայնքի ղեկավար մարմինը՝ Ծխական խորհուրդը, որը բաղկացած է 7 անձից:
Չեխիայի Հանրապետության խորհրդարանը 2017 թ. ապրիլի 25-ին կայացած նիստում ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև։
2015 թ. Չեխիայի կաթոլիկ առաջնորդն անժամկետ օգտագործման նպատակով Հայ առաքելական եկեղեցուն է տրամադրել Պրահայի կենտրոնում գտնվող «Սուրբ հոգի» եկեղեցին, որտեղ անց են կացվում եկեղեցական արարողությունները: Մինչ այդ դրանք տեղի էին ունենում Ս. Եղիայի կաթողիկե, իսկ Բռնոյում` բողոքական եկեղեցիներում:
2006 թվականին Յիգլավայի փոքրիկ հայկական համայնքը տեղադրեց առաջին խաչքարը, 2-րդ խաչքարի բացումը տեղի ունեցավ 2014 թվականին Պրահայում: