Չեռնոգորիա
Չեռնոգորիայի հայ համայնքը ձևավորվել է 2012 թվականին: Ներկայում երկրում բնակվում է շուրջ 40 հայ ընտանիք: Համայնքը հիմնականում ձևավորվել է Ուկրաինայից եկած հայերից:
Փոքրաթիվ լինելով հանդերձ` հայերն ակտիվորեն ներգրավված են երկրի հասարակական կյանքում: Նրանց կողմից տարբեր առիթներով կազմակերպվում են հայկական մշակութային միջոցառումներ:
Համայնքը եվրոպական երկրների մեջ թերևս ամենաերիտասարդն է: Այստեղ գործում է հայկական 2 կազմակերպություն՝ Չեռնոգորիայի «Հայկական սփյուռք» հասարակական կազմակերպությունը, որը քայլեր է ձեռնարկում հայկական կիրակնօրյա դպրոց և հայ մշակույթի տուն բացելու ուղղությամբ, և «Անի» միությունը:
Բուդվայի մերձակայքում է գտնվում Սբ. Աստվածամայր եկեղեցին, որտեղ ժամանակ առ ժամանակ մատուցվում են պատարագներ:
Հայերը հիմնականում ներգրավված են շինարարության, տրանսպորտի, առևտրի և մշակույթի ոլորտներում: