Մարիա Հակոբյան
Իմ ակադեմիական կարիերան սկսվեց, երբ ընդունվեցի Շվեդիայի Լունդ համալսարանի իրավագիտության մագիստրոսական ծրագիր: Մարդու իրավունքների նկատմամբ հետաքրքրությունս դրդեց ինձ Լունդում մարդու միջազգային իրավունքի մագիստրոսի կոչում ստանալ: Այն ինձ շնորհվեց Ռաուլ Վալլենբերգի ինստիտուտի հետ համագործակցությամբ, որը հանդիսանում է աշխարհում մարդու իրավունքների առաջատար ծրագրերից մեկը:
Ունեմ աշխատանքային փորձ պետական հատվածում, Շվեդիայում աշխատել եմ որպես քննիչ: Աշխատել եմ նաև մասնավոր հատվածում՝ որպես փաստաբան Դանիայի Կոպենհագեն քաղաքում գտնվող փաստաբանական գրասենյակում:
Հայաստան վերադառնալու ցանկություն զգացի՝ չորս տարեկանից ապրելով Շվեդիայում և ձեռք բերելով առաջատար կրթություն և աշխատանքային փորձ: «իԳործ» ծրագրով աշխատում եմ Հայաստանի Սահմանադրական դատարանում։ Հուսով եմ, որ կնպաստեմ երկրի զարգացմանը, քանի որ թափանցիկությունը, օրենքի գերակայությունը և հավասարությունը արժեքներ են, որոնց վրա իմ պատկերացմամբ Հայաստանը պետք է կառուցվի:
Նորություններ ԵՎ հայտարարություններ
«իԳործ»-ի մասնակիցների վերջին էքսկուրսիան դեպի Սևան և Դիլիջան
26 Օգոստոսի 2022
«իԳործ» 2021-ը մոտենում է ավարտին: ՀՀ կառավարման համակարգի սփյուռքահայ աշխատակիցները միասին իրենց վերջին այցն ունեցան դեպի Սևան և Դիլիջան
Ամբողջ նյութը